Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Զուրաբյանն առաջարկեց լուծել հանելուկը

Զուրաբյանն առաջարկեց լուծել հանելուկը
10.06.2014 | 15:38

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դիմելով կառավարության ներկայացուցչին, ասաց, որ կառավարությունը հանելուկ է առաջարկել հանրությանը, որի պատասխանն այսօր միասին պետք է տալ: «Կառավարությունը մեզ մատուցել է մի շատ տարօրինակ անակնկալ. մի հանելուկ` ես կասեի, որի պատասխանը չեմ գտնում և կարծում եմ` էս քննարկումը կարելի է նվիրել հենց էդ հանելուկը լուծելու գործին»,-նշեց Զուրաբյանը` ներկայացնելով խնդրի էությունը: Կենտրոնական բանկի հաշվին առ 31 դեկտեմբերի 2013 թ. եղել է 189 մլրդ դրամ, մինչդեռ բյուջեի ծախսային մասը թերակատարվել է: «Հիմա հայրենի կառավարությունը մատուցել է մի առեղծված, որի էությունը հետևյալն է. իրականում դուք հավաքել եք փողը, դեռ ավելին, քան պլանավորված էր, բայց չեք ծախսել, ընդ որում` էդ չծախսելը հիմնավորված չէ»,- ընդգծեց պատգամավորը` զուգահեռ նշելով, թե մի շարք ոլորտներում ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է եղել: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կան ծախսեր, որոնք կատարվել են ներքին աղբյուրների հաշվին, և ծախսեր էլ կան, որ կատարվում են արտաքին աջակցությամբ ստացվող միջոցներով` դրամաշնորհների և վարկերի: Ֆինանսների փոխնախարարը փաստեց, որ դրամական միջոցների բացակայության մասին խոսք լինել չի կարող, պարզապես երբեմն վճարումը հետաձգվել է, երբեմն էլ դրա անհրաժեշտությունը չի եղել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ