Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Դժոխքի պահով ճիշտ էր ասում

Դժոխքի պահով ճիշտ էր ասում
28.10.2025 | 18:51

Նիկոլ Փաշինյանը ուզում է Հայաստանի 3-րդ հանրապետությունը լուծարել, 4-րդ հանրապետությունով փոխել, Հայ առաքելական եկեղեցին մաքրագործելու պատրվակով փորձում է քանդել եկեղեցին, Հայոց ցեղասպանության հուշարձանը նորոգելու պատրվակով այն ավերել են,․բանակը պաշտպանունակ դարձնելու պատրվակով ռազմական ծախսերն ու պարտադիր զինծառայության ժամկետը կրճատել են, համալսարանական կրթությունն ավերելու համար հնարել են ակադեմիական քաղաք-Նյու Վասյուկի միֆը։ Անընդհատ քարոզում են տնտեսական աճի, ստեղծված աշխատատեղերի աննախադեպ քանակի, հարկային մեծ մուտքերի մասին, սակայն ամեն տարի 1 միլիարդ դոլարով ծանրացնում են պետական պարտքի բեռը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ անցելու ենք դժոխքի մեջով։ Դժոխքի պահով ճիշտ էր ասել, որ Հայաստանը գցելու են դժոխքի մեջ։ Դրանից դուրս գալու համար պետք է պատմության արխիվ ուղարկել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։ Այլապես նրանք պատմության արխիվ կուղարկեն մեր պետությունը ու դրանից հետո իրենց ոճով կասեն՝ ժողովուրդն էր մեղավոր, որ մեզ չհեռացրեց։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1877

Մեկնաբանություններ