Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԺՀԿ-ից ՀԱԿ՝ երեք հոգի

ԺՀԿ-ից ՀԱԿ՝ երեք հոգի
17.03.2013 | 18:51

irates.am-ը «Ժողովրդավարական hայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց, թե ինչ ձևաչափով է կուսակցությունը պատրաստվում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Պետրոս Մակեյանը նշեց, որ ինքը կողմ է, որպեսզի ընդդիմությունը հանդես գա միասնական ճակատով: «Քանի որ այս պահին ընդդիմության թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, կարծում եմ, պետք է համախմբվել նրա շուրջ»,- ասաց մեր զրուցակիցը: Իսկ այն հարցին, թե ԺՀԿ-ից կա՞ արտահոսք դեպի նորաստեղծ Հայ ազգային կոնգրես կուսակցություն, Պետրոս Մակեյանն ասաց, որ ընդամենը երեք հոգի են նման ցանկություն հայտնել, և նրանք այն մարդիկ են, ովքեր ժամանակին կռիվ էին տալիս, որպեսզի ԺՀԿ-ն մտնի ՀԱԿ:
Իսկ ի՞նչ արդյունք կտա ԱԺ-ում Մարտի 1-ի նոր հանձնաժողովի ստեղծումը՝ հարցրինք: Պետրոս Մակեյանը պատասխանեց, որ նման հանձնաժողովները ոչ մի լիազորություն չեն ունենում: Նա հիշեցրեց, որ 1998-99 թ.թ. ինքը եղել է ԱԺ արտասահմանյան վարկերի, փոխառությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի նախագահը և իր դառը փորձից գիտի, թե ինչպես են վարվում պետական մարմինները իրենց ուղղված նամակների ու դիմումների հետ: «Իշխանությունները բոյկոտում էին, ոչ մի փաստաթուղթ չէին տրամադրում, ոչ մի կարևոր փաստաթուղթ մեզ հասանելի չէր»,-ասաց նա: Այն ժամանակ հանձնաժողովի կազմում են եղել նաև Վահագն Խաչատրյանը, Արշակ Սադոյանը, Արթուր Բաղդասարյանը, որոնք պարբերաբար դիմումներ են հղել պետական մարմիններին:
Պետրոս Մակեյանը կարծիք հայտնեց, որ ՀԱԿ-ն ի սկզբանե չի պատկերացրել, թե ինչ հետևանք կունենա այդ հանձնաժողովի ստեղծումը: Ի վերջո, ըստ Մակեյանի, եթե այն լուրջ վտանգ պարունակեր իր մեջ, իշխանությունը նորից ԱԺ-ում նման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը հավանություն չէր տա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ