Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Նստցրել են ինձ»

«Նստցրել են ինձ»
19.03.2013 | 16:38

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-ՀՀԿ ցուցակում օլիգարխ կա՞:
-Բնականաբար չկա:
-Իսկ գործարարնե՞ր:
-Գործարարներ կան, իսկ ի՞նչ է, չպիտի լինեի՞ն:
-Խորհրդարանում գործարարներ պիտի լինե՞ն:
-Բնականաբար, այո: Այսինքն` նախկինում եղել է գործարար, հիմա գործարարությունը թողել է, կամ տրամադրել է որևէ մեկին, հավատարմագրային կառավարման, ինքը դուրս է եկել և պատգամավոր է աշխատում: Ժամանակին ես եղել եմ կաթի գործարանի տնօրեն, այսինքն` ժամանակին գործարար եղե՞լ եմ, եղել եմ: Հիմա պատգամավոր եմ:
-Այսինքն` բիզնեսները գրված են ուրիշների անուններով:
-Ո՛չ, գրված է իմ անունով, ի տարբերություն ձեզ, ձեր հետևում կանգնած թերթերի: Ես փայաբաժին ունեմ, բայց կառավարման չեմ մասնակցում, աշխատավարձ չեմ ստանում: Պատգամավորը կարող է աշխատել մի գործով: Ես նախորդ հինգ տարիների ընթացքում էլ 1400 օրենսդրական նախագծի գլխադասային հանձնաժողովի նախագահն եմ:
-Փաստորեն, երկուսն էլ շատ լավ համատեղում եք:
-Ես քեզ ասում եմ` կառավարմանը չեմ մասնակցում:
«irates.am»-ի այս հարցերից հետո լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե Այվազյանը քանի՞ հանք ունի: «Ինձ մնա` ոչ մի հատ: Հրազդանի երկաթի հանքը դադարեցրել է աշխատանքը: Չեն աշխատում այնտեղ 1000-1500 մարդ, կարող եք շնորհավորել: Այնտեղ տղաս 20 տոկոս փայաբաժին ուներ»,- ասաց Այվազյանը, ում նյարդայնացրեց «Գլոբըլ գոլդի»-ի հետ ունեցած դատական գործընթացին առնչվող հարցը: «Նստցրել են ինձ, հիմա ես նստած եմ»: Մեր ճշտող հարցին, թե` ԱԺ-ում եք «նստած», եղավ պատասխան. «Որտեղ գրում եք, այնտեղ: Չեք տեսնում, նստած եմ»:


Պատգամավորին հունից հանեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ