Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԲՀԿ-ն կրկին պահանջված է

ԲՀԿ-ն կրկին պահանջված է
01.04.2013 | 16:17

«Ա1+» լրատվական կայքի աշխատակիցը օրերս ականատես էր եղել, թե ինչպես Երևանի թաղամասերից մեկում մի խումբ երիտասարդներ ճշտում են հասցեներն ու, այցելելով տուն առ տուն, առաջարկում, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ին ընտրելու դեպքում իրենց 10-15 հազարական դրամ կհատկացնեն: Այդ նույն օրերին մեկ այլ կայքում ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը հայտարարում է, թե ինքը չի տեսել, որ ԲՀԿ-ն կաշառք բաժանի, միայն ՀՀԿ-ն է կաշառք բաժանել: Քանի որ մենք՝ ՀՀ ընտրողներս, շատ լավ ենք ճանաչում ինչպես ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, այնպես էլ մյուս կուսակցություններին, քաղաքական ուժերին, այլևս ոչ մի հայտարարության վրա չենք զարմանում: Ոչ էլ այն կերպարանափոխությունների վրա ենք զարմանում, որոնք ապրում են հայաստանյան քաղաքական ուժերը ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում: Չենք զարմանում, բայց լավ կլիներ, որ բոլոր կերպարանափոխությունները այդ նույն քաղաքական ուժերը չփորձեին արդարացնել հասարակության շահով, որովհետև այս կամ այն կուսակցության շահը ոչ մի կապ չունի հանրության շահի հետ: Եվ դա լավագույնս ապացուցել են Հայաստանի քաղաքական բոլոր ուժերն անխտիր՝ անցած երկու տասնամյակի ընթացքում: Եթե այսօր քաղաքական կոնյունկտուրան պահանջում է, որ տարբեր տարիներին ընդդիմություն ներկայացած ուժերը ԲՀԿ-ին տարանջատեն ՀՀԿ-ից, մոռանան, թե նույն ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ոչ պակաս ինչպիսի «ներդրում» է ունեցել անցած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ, դա տվյալ քաղաքական ուժերի խնդիրն է և ոչ թե հասարակության, որի հետ կապը նրանք վաղուց են խզել խիստ հայտնի պատճառներով:

Աստված պահապան լինի ԲՀԿ-ին էլ, նրան ապավինող մյուս քաղաքական ուժերին էլ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ