Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ապրիլի 9-ը հանգրվանային օր է. սպասենք այդ օրվան»

«Ապրիլի 9-ը հանգրվանային օր է. սպասենք այդ օրվան»
02.04.2013 | 18:26

ԱԺ երբեմնի փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ով 2010-ին տարաձայնությունների պատճառով հեռացավ ՀՀՇ-ից, իսկ այնուհետև՝ Հայ ազգային կոնգրեսից, փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից հետո զորակցում է պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրան հաճախ կարելի է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
irates.am-ը Կարապետ Ռուբինյանին հիշեցրեց, որ ժամանակին ինքը քննադատում էր ՀԱԿ-ին՝ վճռական գործողությունների չդիմելու և շարժումը մարելու համար, ինչո՞ւ հիմա նույն կերպ չի քննադատում Րաֆֆի Հովհաննիսյանին, իրեն տեսանելի՞ Է այն հանգրվանը, որին կարող են հասցնել Րաֆֆիի քայլերը:
«Ես այն ժամանակ ՀԱԿ-ի անդամ էի և իրավունք ունեի քննադատելու ու պահանջելու, որ իրականացնեն նախապես հռչակված նպատակները: Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարում է իր ստացած քվեների համար: Հիմա չկա ֆորմալ որևէ կառույց, որի անդամ լինեի ես և քննադատելու իրավունք ունենայի: Տվյալ դեպքում իմ դերակատարությունը Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցելն է, որպես ՀՀ քաղաքացի, իսկ որոշումները կայացնում է ինքը: Ապրիլի 9-ը հանգրվանային օր է, և սպասենք այդ օրվան»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ