Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Արա Այվազյան. Արցախի ստատուս քվոն փոխվել է ուժի կիրառման միջոցով

Արա Այվազյան. Արցախի ստատուս քվոն փոխվել է ուժի կիրառման միջոցով
10.02.2021 | 21:27

Վիճակն, անշուշտ, շատ բարդ է, և մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի, ԱԺ ամբիոնից ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը։

«Դա հեշտ հարց չի, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակի ընդհանուր արտացոլումն է։ Մենք պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, որը կբերի նաև Հայաստանի շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը», - ասաց նախարարը։ Անդրադառնալով Կարսում զորավարժություններին՝ նախարարան ասաց, թե ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է տալիս։ «Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ ենք տեսնում։ Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ինչ-որ ուղերձներ հասցնել, բայց հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը, կարծում եմ՝ ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ նախևառաջ՝ գործողություններով», - ասաց Այվազյանը։

Նա նշեց նաև՝ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառել։ «Ինչպես գիտեք դա կապված էր Արցախի ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով։ Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում», - ասաց Արա Այվազյանը։

Դիտվել է՝ 3643

Մեկնաբանություններ