Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բռնազավթված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են թիրախավորել հայկական արժեքները

Բռնազավթված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են թիրախավորել հայկական արժեքները
01.04.2024 | 15:28

Այս անգամ ադրբեջանցի օկուպանտների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրը։

Օրերս ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում։ Տեսանյութն ակնհայտ վիրավորանք է պարունակում ուղղված հանուն հայրենիքի նահատակված հերոսներին և իրենց ընտանիքներին։

Հաշվի առնելով մեր հայրենակիցների ծանր ապրումները և անդառնալի կորուստները տեսանյութ չենք հրապարակում։

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Դիտվել է՝ 3363

Մեկնաբանություններ