Թեման, որն արծարծելու եմ, քաղաքական չէ։
Այսինքն, այնքանով է քաղաքական, որքանով վերաբերում է մեր երկրի համար 1 քաղաքական դեմքին՝ վարչապետին։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը մասնակցելու է կարգալույծ եղած նախկին քահանայի՝ Օհանավանի եկեղեցում, մատուցվելիք պատարագին։
Ա՛յ տղա, ախր, նախկին քահանան իրավունք չունի եկեղեցական որևէ ծիսակատարություն անցկացնել։
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում այս էլ՝ ավելի քան 1720 տարի, այդպես է եղել։
Եթե կարգալույծ նախկին քահանան ծես կատարի, դա նույնն է, որ պատարագ մատուցեն Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը կամ մի այլ ՔՊ-ական։ Ախր, նրանք բոլորն էլ իրավունք չունեն կնունք, ծնունդ, հարսանիք ու թաղում իրականացնել։
Դա ոչ թե Գարեգին Երկրորդի, այլ եկեղեցական կանոններով է ամրագրված։
Լա՛վ, ենթադրենք՝ դու մեռել ես։
Այդ մարդկանց թաղած մեռելն ի՞նչ պիտի լինի։
Դրախտի հույս չունենաս։ Հաստատ՝ կգնաս դժոխք։
Հիմա կիրակի գնալու ես պատարագի՝ ոստիկաններով, կարմիր ու կապույտ բերետներով, ԱԱԾ-ի տղաներով շրջապատվա՞ծ․․․
Հայ մարդն էդպես եկեղեցի կմտնի՞․․․
Հետո էլ կճվճվաս, թե քո կռիվը եկեղեցու դեմ չէ՞։
Ո՛չ, հենց եկեղեցու դեմ է։
Այդ օրվա քո ուժային շրջապատը վկա։
Պավել ՆԱԶԱՐՅԱՆ