ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Երբ հետեւում ես իշխանության քայլերին, հետո` ընդդիմության, սկսում ես հասկանալ, թե ինչու է մեր երկիրն այս վիճակում

Երբ հետեւում ես իշխանության քայլերին, հետո` ընդդիմության, սկսում ես հասկանալ, թե ինչու է մեր երկիրն այս վիճակում
27.09.2025 | 11:26

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա, աջակցել իշխանությանը: Բայց երբ հետեւում ես իշխանության քայլերին, հետո` ընդդիմության, սկսում ես հասկանալ, թե ինչու է մեր երկիրն այս վիճակում:

Իշխանության ոչ պրոֆեսիոնալիզմը, նեղմտությունը, արկածախնդրությունը, անսկզբունքայնությունը` քիչ տարբերությամբ նաեւ ընդդիմադիր դաշտում է տիրում: Կողքից հետեւող մարդու աչքով փորձեմ նկարագրել, թե ինչ կատարվեց այսօր (26․09․2025) եւ ինչ էր կատարվում վերջին ամիսներին:

Երրորդ նախագահի թիմն ամիսներ առաջ մի կոնցեպտ առաջարկեց, որով կարծում էին, թե հնարավոր է հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Չենք քննարկում կոնցեպտի (իմպիչմենտի) լավ կամ վատ, իրականանալի կամ անիրական լինելը: Բայց քանի որ ընդդիմադիր դաշտում եւ հատկապես նախկին երկու նախագահների ճամբարներում վաղուց արդեն անառողջ հարաբերություններ են տիրում, խանդի, իրար խորտակելու, մեղքն իրար վրա բարդելու մթնոլորտ է, ի սկզբանե կոնցեպտը նորմալ ընթացք չունեցավ` երկրորդ նախագահի թիմն այն գնահատեց որպես իրենց առաջնորդի եւ իրենց դեմ ուղղված մարտահրավեր: ՀՀԿ-ականներն ու նրանց մերձ շրջանակն անցան շանտաժով եւ ուժով այն առաջ բրդելու գործին: Քոչարյանականները դրանից ավելի «կապրիզի» ընկան ու սկսվեց միջկուսակցական պատերազմը:

Ամիսներ անց` երբ լիքը «արյուն» է հեղվել, լիքը կամուրջներ են այրվել, քոչարյանական թիմը հանկարծ «քարը փեշից թափեց» ու տվեց այդ «բաղձալի» ստորագրությունները: Մեզ` անկուսակցական, շարքային քաղաքացիներիս համար, մեղմ ասած, շատ տհաճ ու տարակուսելի պատկեր գծագրվեց: Հիմա ուզում եմ հարցնել.

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում»:

«Պատիվ ունեմ», եթե այդ ստորագրությունները հետեւանք չէին ունենալու եւ իմպիչմենտի չէին հանգեցնելու, ինչո՞ւ էիք երկրի մթնոլորտն այսքան ապականում ու ՔՊ-ի պառակտիչ ջրաղացին ջուր լցնում:

Կասեք` դեռ գործընթացը նոր է սկսվում:

Ոչ, արդեն ակնհայտ է, որ այն այսօր ավարտվեց` դեռ չսկսված, որովհետեւ փողոցն ակտիվ չէ, ՔՊ-ից միացողներ չկան ու չեն լինելու եւ սա հերթական «խալաստոյ» կրակոցն էր ընդդիմության կողմից: Անգամ խնդիրը անարդյունավետ ձեռնարկն էլ չէ, այլ այն անդառնալի փոփոխությունները, որոնք այս գործընթացի արդյունքում առաջացել են ընդդիմադիր դաշտում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ