-
18.03.2025|
14:01
Ադրբեջանը, օրեր տևող քարոզչական ագրեսիվ հռետորաբանությունից ու Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվական հաղորդագրություններից հետո, արդեն հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով և ուղիղ սպառնալիքներով. այս անգամ նմանատիպ ելույթ ունեցել է Ադրբեջանի փոխնախագահը...
-
17.03.2025|
13:01
Թրամփի՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով խորհրդական Ուիտկոֆի անսպասելի «վայրէջքը» Բաքվում, ինչպես նաև անվտանգության հարցերով խորհրդականի վերջին գրառումը, կարծում եմ, հետևյալի մասին են.
1. Թրամփն այժմ կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու վրա։
2. Թրամփն այժմ կենտրոնացած է Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու կամ այլ կերպ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու վրա...
-
15.03.2025|
15:18
ԱՄՆ-ը, ԵՄ-ը, ՌԴ-ն շատ արդար են վարվում այս իշխանության հետ, միակ ցավն այն է, որ տուժել և տուժելու են ժողովուրդն ու պետությունը։
Վաղը, մյուս օրը ոչ ոք իրավունք չունի քննադատելու ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Ռուսաստանին՝ Հայաստանի փոխարեն Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար...
-
14.03.2025|
11:39
«Խաղաղության խաչմերուկը», որպես տարածաշրջանային տնտեսաքաղաքական-կոմունիկացիոն նախագիծ, կարո՞ղ է արդյոք Հայաստանի համար լինել բանալի՝ տարածաշրջանային փակուղուց դուրս գալու համար: Արտաքուստ բավականին գրավիչ և խաղաղասիրական ու բարիդրացիական բովանդակություն ունեցող այս նախագիծը իրականացման ճանապարհին ունի մի քանի լուրջ խոչընդոտներ...
-
13.03.2025|
13:48
Բաքուն ցանկանում է ինստիտուցիոնալ վերափոխումներ իրականացնել նավթագազային ոլորտում։ Վերջերս հայտարարվեց առաջիկա 10 տարվա ընթացքում SOCAR-ը ազգային էներգետիկ ընկերության վերածելու մտադրության մասին (տես՝ SOCAR-ի փոխնախագահ Տ. Գուլիևի հայտարարությունը): Ի՞նչ կարող է դա նշանակել գործնականում:
-
11.03.2025|
12:38
Օրերս Վրաստանի կառավարության և ԱՄԷ-ի խոշորագույն դեվելոփերական ընկերություններից մեկի՝ Emaar Properties/Eagle Hills-ի միջև 6 մլրդ դոլարի ներդրումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը հետապնդում է թե՛ կոմերցիոն, թե՛ աշխարհաքաղաքական նպատակներ:
-
09.03.2025|
13:26
Լաթաքիայում, Տարտուսում, Համայում ու Հոմսում ցեղասպանություն է:
Սիրիայի արևմուտքում ցեղասպանություն է։ Երեկվանից մինչ այս պահը ընթանում է ալավիների, քրիստոնյաների ու շիաների ցեղասպանություն:
Սպանվում են ինչպես անզեն տղամարդիկ, այնպես էլ կանայք և երեխաներ:
-
08.03.2025|
15:32
Սիրիայում վերջին երկու օրերին տեղի է ունենում այն, ինչ կանխատեսելի էր դեռ դեկտեմբերին. նախկինում գոյություն ունեցած պետության շարունակական քայքայում, որն անխուսափելիորեն ուղեկցվելու է տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի միջև իրական բախումով և կոտորածներով։ Այդ ամենը՝ տարբեր միջազգային դերակատարների հովանավորությամբ և սեփական շահերի սպասարկմամբ։
-
07.03.2025|
23:27
Երեկ տեղի ունեցած Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկումը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգային և աշխարհատնտեսական միջավայրի վրա, որոշակի վնաս հասցնել Իրանի էներգետիկ շահերին, ինչպես նաև մեծացնել ճնշումը Հայաստանի վրա, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» նախագծի առաջխաղացման մասով...
-
06.03.2025|
16:46
Երեկ Ալիևը այցով Անկարայում էր։ Այցի շրջանակներում տեսակապի ձևաչափով անցկացվել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությունը, որին մասնակցում էին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները։
¢Ãƒâ€¢Ã‚Â¥/Krtutyun" rel="nofollow">Կրթություն