Կույրը դարձավ դատավոր,
նույնն աշխարհում` ի՞նչ կա որ,
և կեցվածքով իմաստուն
ստեց` թե լավ է տեսնում:
Խայթեց սրան ու նրան,
անմեղներին շղթայեց,
սրբին գցեց դատարան,
դրամն Աստված համարեց...
Ասին նրան, ո՛վ դու կույր,
որքան ծուռ դատեր տանես,
այդքան ծուռ պիտ դատեն քեզ...
Մի օր` այդպե՛ս էլ եղավ,
դժոխք տարավ Տեր Աստված
խաբեբային անիրավ...
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ