«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ

Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ
04.04.2025 | 05:58

Վերջին շրջանում գնալով մեծանում է ԱՄՆ- ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային և այլ օբյեկտներին հարվածելու վտանգը, ինչը չի կարող անհետևանք լինել ու չհանգեցնել Իրանի պատասխան հարվածներին ու մեծ պատերազմի՝ առնվազն տարածաշրջանային մասշտաբի, ընդգրկելով Մեծ Մերձավոր Արևելքը: Առնվազն, որովհետև, բացառված չէ, որ այդ պատերազմը վերաճի նույնիսկ Երրորդ համաշխարհայինի:

Չի կարող, մեղմ ասած, խիստ մտահոգություն չառաջացնել «Известия»- ի երեկվա հրապարակումը, ըստ որի, Իրանը կփակում իր օդային տարածքն ԱՄՆ- ի հետ պատերազմին պատրաստվելու պատճառով: Հրապարակման մեջ մասնավորապես նշված է.

«Իրանը կփակի օդային տարածքը և բանակը կտեղափոխի մարտական պատրաստության։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 2-ին, հայտնել Է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը»։

Ինչպես նշվում է, միջոցները կձեռնարկվեն «Միացյալ Նահանգների կողմից սպառնալիքների և տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ- ի Զինված ուժերի ակտիվացման կապակցությամբ:

Նույն օրն ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ- ն ու Իսրայելը կարող են հարված հասցնել Իրանին, որպեսզի իբր վերացնեն նրա միջուկային ծրագրի հետ կապված սպառնալիքը: Նշվել է, որ երկրները պատրաստվում են Թեհրանի դեմ ռազմական գործողության»:

Իրանը ռմբակոծելու ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքից հետո Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Կատարը, ըստ իրանական Mehr լրատվական գործակալության, հայտնել են, որ թույլ չեն տա իրենց տարածքներն, այդ թվում՝ օդային, օգտագործվեն Միացյալ Նահանգների ռազմական ինքնաթիռների կողմից Իրանի վրա հարձակվելու համար։

Պարսից ծոցի երկրներն այսպիսով հրաժարվում են Իրանի վրա ԱՄՆ- ի հարձակումների հարթակ լինել, սակայն բաց է մնում այն հարցը, թե դա արդյոք բավարա՞ր կլինի, որպեսզի ԱՄՆ- ը և Իսրայելը հրաժարվեն իրենց մտադրության իրականացումից, կամ մինչև ռազմական գործողությունների մեկնարկը չե՞ն կարողանա ճնշման կամ կաշառքի, խոստումների միջոցով հասնել նրան, որ վերոնշյալ երկրների թեկուզ մի մասը փոխի իր որոշումը…

Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ ԱՄՆ- ի կողմից Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող ռազմաբազայի օգտագործումը, ըստ իրանական «Khabarfoori» պարբերականի, թույլ կտա հարվածել Իրանին նույնիսկ առանց վերոնշյալ պետությունների օդային տարածքով անցնելու, միաժամանակ արաբական այդ երկրներին թույլ տալով զերծ մնալ Իրանի հետ հակամարտությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ- ը B- 2 ռազմավարական ռմբակոծիչներ է տեղակայել Դիեգո Գարսիայի ավիաբազայում, որը նախկինում օգտագործվել էր Իրաքի վրա հարձակումների համար: Արբանյակային վերջին լուսանկարները ցույց են տվել ավիաբազայում տեղակայված առնվազն հինգ B- 2 ռմբակոծիչներ:

ՄԱԿ- ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի նախագահին և գլխավոր քարտուղարին դեռ մոտ երկուսուկես շաբաթ առաջ հղած նամակում զգուշացրել էր, որ երկրի նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն լուրջ հետևանքներ կունենա, ԱՄՆ- ը պատասխանատվություն կկրի դրա համար:

«Հավատարիմ լինելով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտավորություններին, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը թշնամական գործողությունների պայմաններում»,- նշված է նամակում:

Վերջին օրերին հրապարակված տեղեկությունները, ռազմաքաղաքական իրադարձությունները և աշխարհաքաղաքական զարգացումները միաժամանակ հուշում են, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և այն կսկսի, եթե ԱՄՆ- ը և Իսրայելը հարվածեն Իրանին ու բռնկվի տարածաշրջանային մեծ պատերազմ, միաժամանակ բարդ իրավիճակ առաջանա Ռուսաստանի համար:

Այո՛, մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի համար՝ պայմանավորված ինչպես ԱՄՆ- ի կողմից Իրանի նկատմամբ պատերազմ սանձազերծելու արդյունքում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կտրուկ սրմամբ, այնպես էլ Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջի հնարավոր փլուզմամբ, Կուրսկի ԱԷԿ- ին հարված հասցնելով կամ Ուկրաինայի արևմուտք, ինչպես նաև Օդեսա, Խարկով Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և եվրոպական մի քանի այլ պետությունների ԶՈւ ստորաբաժանումների մուտքով: Բացառվա՞ծ տարբերակներ են… Ո՛չ:

Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն զինվել, ինչի մասին է վկայում նաև «Ադրբեջանական ինքնաթիռները շարունակում են իսրայելական ավիաբազայից բեռ տեղափոխել Բաքու» վերտառության ներքո ապրիլի 2- ին «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակած հոդվածը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 17336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ