ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Վաղոն մարդկանց ուշադրությունը շեղեց

 Վաղոն մարդկանց ուշադրությունը շեղեց
10.10.2024 | 13:24

Էս իրիկուն Վաղոն աշխարհից խռովածի կերպարանքով էր․

- Հարևան, էս ժողովուրդը լրիվ ցնդել ա, նորից ընկա խելքներին ու քիչ էր մնում մի նոր փորձանք բերեմ գլխիս։

- Հիմա՞ ինչ ես արել։

- Լուրերով տեսա, որ էն դոշավորը Մոսկվայում էլ ա հեծանիվ քշել ու մեզ խայտառակ արել, ասի իջնեմ ցած՝ տեսնեմ հարևանները ինչ են ասում։

- Ի՞նչ ասին։

- Ասին՝ դրանով դա մարդկանց ուշադրությունն ա շեղում։ Ասի՝ ո՞նց ա շեղում, բոլորը տեսնում են ու հռհռում։ Ասին՝ դու բան չես հասկանում, լավ էլ շեղում ա։

- Բա վե՞րջը։

- Որոշեցի՝ ես էլ քշեմ, տեսնեմ մարդկանց ուշադրությունը կշեղվի՞։

- Ու քշեցի՞ր։

- Հարամ ըլներ ըտենց քշելը։

- Հլը պատմի։

- Ուրեմն, հայաթի ջահելներից մեկի հեծանիվը վերցրի, մի հատ լագան դրի գլխիս, էն թախտիս վրի էրկու մութաքաները մտցրի սվիտերիս տակ, որ դոշերս մեծ էրևան ու քշեցի։ Հա, հեռախոսս էլ պահել էի դեմս՝ մթոմ լայվ եմ մտել, չնայած գիտես՝ իմ հեռախոսը կնոպկեքով ա․․․

- Ինչ հիմար բան ես արել, Վաղո։

- Դե ասի տեսնեմ՝ մարդկանց ուշադրությունը կշեղվի՞։

- Ու շեղվե՞ց։

- Զահրումար արեց։ Դրանց ուշադրությունը առաջ էր շեղված, որ ինձ չէին տեսնում ու բանի տեղ չէին դնում։ Բայց հենց էդ տեսքով հասա կանգառ՝ ինչ քֆուր ասես տվին, հլը էն փողոց մաքրողն էլ ձեռի վեդրոն շպրտեց վրես։ Բա էդ էղավ ուշադրություն շեղե՞լ։

- Վաղո, ճիշտ չես հասկացել։ Դոշավորը հեծանիվ քշելով ոչ թե իր վրայից ա ուշադրությունը շեղում, այլ իր արածների ու անելիքների։

- Չհասկացա, էդ որ ես դոշերս մեծացրի ու հեծանիվ քշեցի՝ ուրեմն իմ արածների վրի՞ց ուշադրություն շեղեցի։

- Չէ, քո արածները ոչ ոքի չեն հետաքրքրում, դու էլ քո չափով մարդկանց ուշադրությունը դրա արածների վրից շեղեցիր։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 4360

Մեկնաբանություններ