Եթե արդեն ծնվել ես, անիմաստ ա լացելը, ղժժալը՝ քեզ ոչ ոք հետ չի վերցնի։ Ու էդ ի՜նչ սովորություն ա՝ ղժժալ։ Երբևէ տեսել ե՞ս նորածին հորթուկը ղժժա, կամ նապաստակը, կամ դելֆինը։ Չէ՛, լուռ, հանգիստ, իրանց համար՝ ծնվում են ու ընդունում իրանց դատավճիռը, որ կոչվում ա կյանք։ Մենակ մարդն ա բողոքավոր ծնվում՝ մուննաթով...