Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Մնացականյանի կամուրջը

Մնացականյանի կամուրջը
12.04.2025 | 19:14

Թբիլիսին Քռի վրա ունի տասնյակից ավելի կամուրջ, այնինչ Թիֆլիսն ուներ վեցը, որոնցից մեկը կրում էր Մնացականյանի անունը։

1848 թ․ մի քանի դրամատեր գերմանացիներ նախաձեռնեցին կամուրջ կառուցել և շինարարությունն ավարտեցին 1850-ին։ Ցանկանալով իրենց ծախսը ետ բերել, նրանք 10 տարով մարդկանց, ոչխարի, տավարի, ձի ու ջորու, սայլերի անցուդարձի համար բավականին բարձր վճար սահմանեցին։ Սա տեսնելով, 1851 թ․ մի բարեպաշտ հայորդի՝ Հովհաննես Մինասի Մնացականյանը, գերմանացիներին վճարեց 25 000 ռ. և կառույցն անհատույց նվիրաբերեց քաղաքին։ Ավելին, արևելյան կողմում կառուցեց կրպակներ, որոնցից ստացած վարձը պիտի հատկացվեր կամրջի նորոգմանը։ Իսկ արևմտյան կողմում երախտապարտ համաքաղաքացիները ցուցանակ փակցրեցին՝ հետևյալ մակագրությամբ․ «Կամուրջս այս շինեցաւ արդեամբք Տփխիսայ քաղաքի Հայ Յովհաննու Մինասեան Մնացականեանց ի յիշատակ հայրենակցաց իւրոց ի թուին Հայոց ՌՅ»։

Այդ ժամանակից կառույցն սկսեց անվանվել «Մնացականեանի կամուրջ» (Мнацакановский мост)։

1920-ական թթ. կամուրջը վերանվանվեց «300 արագվիցիների», 1952-ին կազմաքանդվեց, տեղում կառուցվեց նորը, իսկ հարևանությամբ՝ Օրթաճալայի ՀԷԿ-ը։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 33117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ