Հորիզոնների փակ երկնախորշում՝
ժամանակից դուրս,
տարածությունից վեր,
հատվում-չեն հատվում
կյանքի ու մահվան առեղծվածները:
Անսահմանությունն ըմբռնելի չէ,
հոգու հավիտենական գոյատևումն էլ
մխիթարանքի նշույլ իսկ չունի՝
հող էիր, հող դարձիր
դաժան իսկության կառափնարանին:
Ի՞նչ է լինելու,
երբ էլ չենք լինի:
Շիրմաթմբերի գերեզմանային լռությունից զատ՝
պատասխան չկա:
26.01.2017
Լիլի Մարտոյան