Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Միշտ չէ, որ ճիշտ է ազգովի հավաքվելն ու մեռնողին փրկելը

Միշտ չէ, որ ճիշտ է ազգովի հավաքվելն ու մեռնողին փրկելը
25.07.2026 | 11:15

Մի 1000 տարի առաջ, հեռավոր ու լրիվ ուրիշ կյանքում Լևոն Հախվերդյանը եկել էր ճեմարան ու դասախոսություն էր կարդում։ Ընդմիջմանն ուսանողներով շրջապատեցինք ու բոլորս նույն հարցն էինք տալիս` ինչպես է նրա նոր վիրահատված տղան, Ռուբենը, որ մերձիմահ էր։

Ասաց.

- Գիտեք, այդ հանդուգնն ինձ ասում է` հայր, դու պատմության մեջ մնալու ես որպես Ռուբեն Հախվերդյանի հայր...

Բոլորս ժպտացինք, հումորի տվեցինք, անցավ-գնաց։

Հիմա ասածս ինչ է, այո', Լևոն հախվերդյանին գիտեն շատ ավելի քչերը, քան նրա տղա Ռուբենին, բայց բարեբախտաբար Ռուբենին ճանաչողները չգիտեն, որ նա Լևոն Հախվերդյանի տղան է, Լևոն Հախվերդյանին ճանաչողներն էլ նրան չեն ճանաչում որպես Ռուբենի հայր։

Վահե ԲԵԳՈՅԱՆ

Հ.Գ.

Ամեն մեկի մեռնելը որ գալիս է, միշտ չէ, որ ճիշտ է ազգովի հավաքվելն ու փրկելը, կան դեպքեր, որ պիտի թողնես ժամանակին մեռնի ու մնա մաքուր ու կենդանի, քան շարունակի ապրել ու դառնա պիղծ ու մեռած։

Դիտվել է՝ 2589

Մեկնաբանություններ