Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Շահերի բախում

Շահերի բախում
28.07.2017 | 00:43

Այն, որ անտառների պահպանումը ամրագրված է օրենքով, նորություն չէ, բայց թղթի վրա գրվածը շատերի համար օրենք չէ, և դա նույնպես նորություն չէ։ Բնության հանդեպ անբնական այս մոտեցումը կառավարությունը որոշել է շտկել։ Երեկ գործադիրի նիստում հերթը հասավ անտառների կառավարմանն ու վերահսկողությանը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը մեկ ամիս ժամկետ տվեց գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման նախարարներին` հանձնարարելով մշակել և ներկայացնել անտառային ոլորտի հայեցակարգի լրամշակված նախագիծ։ Վարչապետը չշրջանցեց նաև անհարկի ծառահատումների խնդիրը` պատկան կառույցների միջև շահերի բախում առաջացնելով։ «Մենք ունենք անտառի տնտեսությամբ զբաղվող մի կառույց, որտեղ գործառույթները հստակ տարանջատված չեն։ Այս հանձնարարականի տրամաբանությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք, որ կառավարի մի, վերահսկի մեկ այլ կառույց, որպեսզի առաջանա համապատասխան աշխատանքային շահերի բախում»,- ասաց վարչապետը։ Իսկ այն, որ շահերի բախում կառաջանա, այն էլ` ոչ միայն աշխատանքային, փաստ է, քանի որ անտառները փող աշխատելու ընտիր «պատառ» են։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 16205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ