Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Համայնքի 554 բնակիչներից 300-ը օգտվում են խմելու ջրից

Համայնքի 554 բնակիչներից 300-ը օգտվում են խմելու ջրից
03.07.2020 | 16:09

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, ՀՀ կառավարության և Զառիթափ խոշորացված համայնքի համաֆինանսավորմամբ՝ ընդհանուր շուրջ 16 մլն. դրամով վերակառուցել է Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի Խնձորուտ բնակավայրի ջրաղբյուրը և խմելու ջրագիծը:

Խնձորուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգը սպասարկվում է համայնքի կողմից: Տարիների ընթացքում կատարվել են ինչպես վերակառուցման, այնպես էլ նորոգման և վերանորոգման աշխատանքներ, սակայն համակարգն ամբողջությամբ չի ենթարկվել վերակառուցման: Ծրագրով իրականացվել է աղբյուրակապի վերանորոգում, շուրջը սանիտարական գոտու ստեղծում և արտաքին ցանցի կառուցում` պոլիէթիլենային և պողպատե խողովակներով, որոնց երկարությունը 1165 մետր է:

Այսօր արդեն համայնքի 554 բնակիչներից 300-ը օգտվում են խմելու ջրից: Նախկինում ջրի սակավություն էր. խողովակաշարի որոշ հատվածների և աղբյուրակապի անմխիթար լինելու պատճառով՝ ջուրը լիարժեք չէր հասնում Խնձորուտ բնակավայր: Այժմ ջրամատակարարումն իրականացվում է շուրջօրյա։

Դիտվել է՝ 25542

Մեկնաբանություններ