Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Անտեսվածը չի կարող խաղաղություն բերել հայ ժողովրդին

Անտեսվածը չի կարող խաղաղություն բերել հայ ժողովրդին
02.05.2025 | 17:37

Մեր օրերում Ադրբեջանում արդարացվում է հային խոշտանգողը, իսկ, օրինակ, թուրքերեն լեզվով խոսողի վրա հարձակվողը (մայրաքաղաք Երևանում) դատապարտվում է մինչև 6 տարվա ազատազրկման (իրական դեպք է)։

Ադրբեջանն այս քաղաքականությամբ վերահաստատում է իր թշնամական կեցվածը հայի նկատմամբ, իսկ գործող կառավարությունն այս ֆոնին գնում է «խաղաղության»՝ աչքի ընկնելով հակառուսականության վառ արտահայտմամբ։

Առանց միջնորդի (ՔՊ-ի տրամաբանությամբ՝ առանց ՌԴ-ի) բանակցությունները վտանգավոր են այնքանով, որքանով մենք գտնվում ենք Կովկասում, և միամտություն է կարծել, թե այս տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական հարց կարող է լուծվել առանց ՌԴ-ի (որպես միջնորդ)։

ՌԴ նախագահին կրկին սիրաշահել փորձող քաղաքական թափոնը հույս ունի կոտրել կարծրատիպը, որ իր գլխավորած կառավարության քայլերը թելադրված են և՝ ակնհայտ հակառուսական։

Աշխարհաքաղաքական «շպագատն» էլ արդեն չի աշխատում, քանզի ԱՄՆ-ում էլ այժմ պահպանողականներն են իշխանության, ովքեր դեմ են ուլտրալիբերալիզմի գաղափարակիրներին։

Զերծ կմնամ օրինակներ բերելուց, միայն հիշեցնեմ, որ ԱՄՆ նախագահի առաջին հրամանագրերը ուղիղ հակասում են Լանզարոտեի կոնվենցիայի տրամաբանությանը (ՔՊ-ն է վավերացրել վերոնշյալ կոնվենցիան)։

Սա կրկնին փաստում է, որ «Ռեմբոն» վերածվել է «Գիքորի»՝ նախևառաջ գեոքաղաքական առումով։

Կարիք էլ չկա հիշեցնելու ՌԴ նախագահի հայտարարությունն այս մասով. նույն կարծիքը կիսում են և՛ ՌԴ, և՛ ԱՄՆ նախագահները, բայց արի ու տես, որ ՀՀ-ում կա մեկը, ով, փորձելով լուծարել Մինսկի խումբը, մնացել է Հայաստանի հանդեպ թշնամական հայացքներ ունեցող երկրների առաջնորդների հույսին (քաղաքական առումով)։

Շատ կարևոր է ունենալ արտաքին քաղաքական օրակարգ, և այդ օրակարգն իմպիչմենտը չի կարող լինել (չեմ էլ մեկնաբանում, թե ինչու)։

Աշխարհաքաղաքական առումով ինձ համար հստակ օրակարգ է «Վերադարձ լինելու է» բանաձևը։

«Իմպիչմենտը» ներքաղաքական օրակարգ է, «Վերադարձ լինելու է»-ն՝ աշխարհաքաղաքական։

Հ.Գ. Վերոնշյալ երկու թեզերը հստակ ընդգծում են քաղաքական և պետական գործիչների մոտեցումների և պատկերացումների տարբերությունը:

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ