Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գավառական բնույթի ինտելեկտուալներ ու առաջնորդներ, որոնք անվերջ շաղակրատում են բարդ-բարդ բաների մասին

Գավառական բնույթի ինտելեկտուալներ ու առաջնորդներ, որոնք անվերջ շաղակրատում են բարդ-բարդ բաների մասին
05.05.2025 | 11:30

Անկապ ու հետամնաց հասարակությունները, ներքին բավարար հզորություն չունենալու և պառակտվածության պատճառով, տեղում դոփում են կյանքի բոլոր ոլորտներում և ի վիճակի չեն զանազանելու լավն ու վատը, այդ թվում նաև՝ ասպարեզում շատ թե քիչ երևացող իրենց մարդկանց լավն ու վատը, նրանց դերն ու նշանակությունը հասարակական կյանքում։

Նման անկապ կյանքում որևէ պատահական, աչքից սուրմա փախցնող մեկը դառնում է հանճարեղ գիտնական, մյուսը՝ ականավոր քաղաքական գործիչ, երրորդը՝ մատից ծծած իր չափանիշներով ու հեղինակավոր տոնով սկսում է դասակարգել մարդկանց, չորրորդը, առանց ուժի ու գաղափարի, կոչ է անում մարդկանց դուրս գալ վճռական պայքարի, հինգերորդը ազատ ժողովուրդների կյանքի պրակտիկան կոչ է անում կիրառել մեր անազատ մենթալիտետով կյանքում, որը անխուսափելիորեն տանում է դեպի կրախ, վեցերորդը մեր դարավոր թշնամուն ներկայացնում է որպես բարեկամ, իսկ բարեկամին՝ թշնամի և այլն: Զանազան անկապությունների շարքը աննպատակ հասարակության մեջ կարելի է ինչքան ուզեք շարունակել։

Նման հասարակություններում համոզված են նաև, որ տգետը նա է, ով այբուբենը չգիտի, իսկ ով այբուբենը գիտի, արդեն գրագետ է, այն էլ՜ ի՜նչ գրագետ, որը կարող է նաև երկիր ղեկավարել։

Նման գրագետների շարքերից էլ առանձնանում են գավառական բնույթի ինտելեկտուալներն ու առաջնորդները, որոնք անվերջ շաղակրատում են բարդ-բարդ բաների մասին՝ առանց դույզն-ինչ պատկերացում ունենալու դրանց մասին։

Այս ամենի վրա էլ ավելանում է նաև այն համոզումը, որ մենք տաղանդավոր ենք, իսկ մյուսները՝ հետամնաց, բայց որ հարցնում ես, թե բա այդ դեպքում ինչու՞ ենք մենք այս վիճակում, պատասխանը լինում է, որ բոլորը մեզ նախանձում ու անվերջ որոգայթներ են սարքում մեր վերելքի ճանապարհին։

Եթե փորձում ես պարզել, թե նման անկապի կարծիքով հայ մարդու վիճակը Խորհրդային Հայաստանու՞մ էր լավ, թե՞ անկախ Հայաստանում, պատասխանը լինում է, որ հիմա, քանի որ առաջվա նման ստրուկ չենք, ազատ ենք։

Հետո էլ, երբ հարցնում ես, որ եթե ազատ կյանքը այդքան լավն է, համեմատած անազատի հետ, ինչու՞ են մեր մարդիկ հարյուր հազարներով տեղափոխվում անազատ Ռուսաստան և այլ երկրներ, այդ դեպքում էլ պատասխանը լինում է, որ այդ գնացողները հայրենասեր չեն, իսկ դրանց մի մասն էլ դավաճան են։

Հարցնում ես, բա կրթությունը, գիտությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և այլն, ինչու՞ են նման օրհասական վիճակում, սրա պատասխանն էլ լինում է, որ ամեն ինչ էլ լավ է, այդ դու ես վատատես և քո նմաններն են, որ ամեն ինչով խանգարում են մեր առաջընթացին։

Երկնքից երեք խնձոր ընկավ…

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 241

Մեկնաբանություններ