«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Գնում ենք կենսաբանական մրցակցության ճանապարհով

Գնում ենք կենսաբանական մրցակցության ճանապարհով
18.08.2024 | 11:50

Մարդկության կյանքը մրցություն է իր բոլոր մակարդակներում, որի ամենաբարձր մակարդակում այն աշխարհաքաղաքական մրցակցությունն է, իսկ ամենացածրը՝ կենցաղային-կենսաբանական մրցակցությունը։

Լիաշունչ կյանքով ապրող հզոր երկրները մասնակցում են գլոբալ մրցակցության պրոցեսին դրա բոլոր մակարդակներում։

Կիսահզոր ու թույլ երկրների կյանքն ընթանում է մրցակցության պրոցեսի ավելի ցածր մակարդակներում։

Աշխարհի կյանքին չմասնակցելու ծայրահեղ դեպքերում որոշ երկրների կյանքում մրցակցությունը իջնում է դեպի կենցաղային ու կենսաբանական մակարդակը, որտեղ հասարակությունը աստիճանաբար դադարում է շփվել բարձր գաղափարների ու լուրջ գիտելիքի հետ։

Մարդիկ էլ, մաքուր կենսաբանական նկատառումներով, դառնում են ագրեսիվ ու անհանդուրժող, և մենք էլ գնում ենք հենց այդ ճանապարհով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3040

Մեկնաբանություններ