Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Մահաբեր դրոններով զինված բեռնատարները մոնտաժվել ու ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից

Մահաբեր դրոններով զինված բեռնատարները մոնտաժվել ու ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից
04.06.2025 | 20:00

Ակնհայտ է, որ խորը թիկունքում գտնվող ռուսական ռազմական օդանավակայանների վրա դրոնային հարձակումներն ուկրաինացիները չեն կազմակերպել: Այդպիսի գործողության համար ուկրաինական հատուկ ծառայությունները ոչ փորձ ունեն, ոչ գիտելիք ունեն, ոչ տեխնոլոգիական, ոչ էլ լոգիստիկ ռեսուրսներ ունեն:

Ամերիկացիները կարող էին, բայց արդեն պաշտոնապես հայտարարել են, որ իրենք կապ չունեն այդ գործողության հետ, ավելին՝ տեղյակ էլ չեն եղել:

Ի դեպ, դեռ Սառը պատերազմի ժամանակներից ամերիկացիները Ռուսաստանի տարածքում մարդ չեն սպանում, և հակառակը՝ ռուսական հատուկ ծառայությունները ԱՄՆ տարածքում մարդ չեն սպանում:

Այդ հարձակման թիկունքում (համարյա թե անթաքույց) կանգած են բրիտանական հատուկ ծառայությունները: Հուսանք, Ռուսաստանի ղեկավար շրջանակներում գիտեն, որ Ռուսաստանին սահմանակից միակ երկիրը, որտեղ բրիտանացիներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, Ադրբեջանն է: Նաև հուսանք, որ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն իսկ տեղեկացված է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարները մոնտաժվել ու ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ