Ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդ, ապրիլի 25-ին՝ խորոված-փարթի ու տոնական համերգ:
Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր և Քաղաքացու օր:
«Պատմական հիշողությունդ խորովածով կտրեմ»,- սա է օրվա թեֆչի իշխանության ուղերձը հայ մարդուն: Չեմ ասում՝ քաղաքացուն, որովհետև այսօր Հայաստանի քաղաքացի են համարվում երեկչէառաջինօրը մեր երկիր ոտք դրած պակիստանցին ու արաբը, հնդիկն ու ջհանդամդարասցին էլ, որոնք շա՜տ մեծ ախորժակով տեղաբնակների հետ կմասնակցեն և՛ խորոված-փարթիին, և՛ մնացած բոլոր փարթիներին, միայն թե ուտել-խմել-զվարճանալու առիթ լինի:
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվելու մայրաքաղաքի Ամիրյան փողոցում ու Հանրապետության հրապարակում շաբաթ օրը: «Ուրախ ավտոբուսի» սրտիկամոլ ուղևորների հրճվանքն ու ծափ-ծլնգոցին էլ կարելի է պատկերացնել: Կողքից նայող զբոսաշրջիկին կարող է թվալ, թե հանրային համերաշխության օազիս է ընկել. կյանքը՝ խաղուպար, ապրուստը՝ ձրի, երկրի ղեկավարն էլ տոն օրով ժողովրդի մեջ թամադայություն է անում:
«Քեֆչի հասանների» ուրախությունը կարելի է հասկանալ. ութ տարի առաջ “с корабля на бал” ուղեծրով փայտե տախտակամածից հայտնվեցին մարմարապատ պալատում ու մինչև հիմա այնտեղ են: Ութ տարում ութ անգամ ավելի ծանր սոցիալական բեռ շալակած «անդարդ հասոների» ուրախությու՞նը ինչպես հասկանալ:
Լրիվ անեկդոտ է:
Ոչ մի առողջ տրամաբանություն:
Էս առիթով մի հին անեկդոտ պատմեմ ու փակեմ թեման. Մեկ է, երբ ուղեղը հիվանդանում է, տրամաբանությունը արձակուրդ է գնում:
Ուրեմն, էս Վարդանիկիս պապան տղայի տարեվերջյան թերթիկն է նայում. բոլոր կարևոր առարկաներից՝ 2, երգեցողությունը՝ 5: «Ծո, իշու ձագ,- ասում է,- էսքան երկուսների մեջ ինչըղ երգելդ կուգա՞»:
Լիլի Մարտոյան