Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Ե՛վ շահագրգիռ օտար ուժերին, և՛ ձախլիկ սեփական ղեկավարությանը ձեռնտու է քաղաքականապես հնարավորինս թուլացնել ժողովրդին

Ե՛վ շահագրգիռ օտար ուժերին, և՛ ձախլիկ սեփական ղեկավարությանը ձեռնտու է քաղաքականապես հնարավորինս թուլացնել ժողովրդին
29.09.2025 | 18:10

Տարբեր երկրների հզորությունների անալիզը միարժեքորեն ցույց է տալիս, որ դրանցում, մարդկանց թվի, երկրի տարածքի, բնական ու ստեղծովի ռեսուրսների և այլ կարևոր մեծությունների հետ միասին, արմատական նշանակություն ունի առաջին հերթին քաղաքական էլիտայի որակը ու, հետո էլ, ժողովրդի որակը։

Բայց պետք է հասկանալ, որ երկրի հզորության ապահովման գործում էլիտայի դերը շատ ավելի կարևոր է, քան ժողովրդինը, մանավանդ՝ փոքր ու թույլ երկրներում։

Այն տարածված թեզը, թե ժողովուրդն է ծնում էլիտային և ամեն ժողովուրդ արժանի է իր էլիտային, ճիշտ կարող է լինել միայն հզոր երկրների համար, այն էլ՝ մասնակիորեն, իսկ թույլ երկրների համար նման պնդումը ճիշտ կարող է լինել շատ հազվադեպ, քանի որ ոչ շատ հզոր երկրների էլիտայի ձևավորմանն ու կառավարմանը մասնակցում են նաև ավելի հզոր ուժերը, լինեն դրանք ուժային, թե ֆինանսական բնույթի։

Եվ ինչքան թույլ է որևէ կոնկրետ երկիր, այնքան նրա էլիտայի ու ղեկավարության ձևավորման ու կառավարման գործում մեծանում է ավելի հզորների դերը, որն այդ նույն հզորների մրցակցային քաղաքականության անբաժան մասն է, մի պրոցես, որն ուժային կառուցվածք ունեցող աշխարհում պարզապես անխուսափելի է։

Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, ապա նրա կյանքի ճիշտ կազմակերպման դեպքում ամեն ժողովուրդ կարող է ունենալ իր պոտենցիալին համապատասխան հզորություն, բայց դա հաճախ տեղի չի ունենում, քանի որ հակասում է և՛ օտար ուժերի շահերին, և՛ երբեմն էլ, սեփական էլիտայի ու ղեկավարության էգոիստական շահերին։

Այսինքն, իր պոտենցիալը լավագույնս իրականացրած հատկապես թույլ ժողովուրդը ձեռք չի տալիս ո՛չ օտար շահագրգիռ ուժերին, և ո՛չ էլ տվյալ ժողովրդի ցածրորակ քաղաքական էլիտային ու նրա արտադրած ցածրորակ ղեկավարությանը։

Եվ, քանի որ ինչքան թույլ է ժողովուրդը, այնքան նա ավելի հեշտ կառավարելի է, ապա և՛ շահագրգիռ օտար ուժերին, և՛ ձախլիկ սեփական ղեկավարությանը ձեռնտու է քաղաքականապես հնարավորինս թուլացնել ժողովրդին՝ բազմակողմանիորեն պառակտելով նրան։

Այն, ինչ որ տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ մեզ հետ։

Դրանից բացի, քանի որ ուժեղ ու թույլ հասկացությունները հարաբերական են, ապա նման պառակտումը և թուլացումը կարող է տեղի ունենալ նաև իրականում ուժեղ, բայց հարաբերականորեն թույլերի հետ, ու այս իմաստով շատ հետաքրքիր է ԵՄ-ի դեպքը, որի ներկա վիճակը միարժեքորեն պայմանավորված է նրա ցածրորակ էլիտայով, որի նպատակային ձևավորումը սկսվել է շատ վաղուց և շարունակվում է նաև մեր օրերում։

Այս իմաստով հատկանշական է Կայա Կալլասի ցնցող դեպքը, որի ծայրահեղ տգիտությունը և անհամապատասխանությունը իր զբաղեցրած պոստին Եվրոպան ինքն է ընդունում։

Իսկ ժամանակին, Ֆրանսիայի ղեկավարի պոստում հզոր անհատականություն ունեցող Ստրոս-Կանին թույլ Մակրոնով փոխարինելը հենց այս էլիտա ձևավորելու պրոցեսի տխուր դրսևորումներից մեկն էր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4501

Մեկնաբանություններ