-
21.02.2020|
00:31
Տիգրան Մեծը լուրջ զորավար է եղել` Քոչարյանի, Մոնթեի, մյուսների նման, որ հայրենիք է սիրել ու հայրենիք է լայնացրել։ Տիգրան Մեծն էսօր կենդանի լիներ, նստած կլիներ, Նիկոլ Փաշինյանը կձերբակալեր։
-
14.02.2020|
01:18
Իսկ դու՛, Նիկոլ, չսովորեցիր, էլի, վիշտ հարգել, ցավակցել: Դու նույնիսկ մարդկային ողբերգությունն ես սեփական շահիդ ծառայեցնում՝ դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, առանց իրավական քննության, ընդամենը մամուլում շրջանառվող խոսակցությունների հիմքով հայտարարում ես, որ պատճառը քրեական ենթամշակույթի մեջ է:
-
07.02.2020|
01:10
Անեծքներն իրավական պետությունում սահմանադրաիրավական կատեգորիա չեն, իսկ ովքեր պետական դավաճան են, կլինեն պետական դավաճան միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ոչ ոք չի կարող հայտարարություններով դավաճաններ և սրբեր կարգել, օծել, հետո էլ փոխել ու ասել՝ էս մեկն էն ա, էն էլ՝ էն։ Մեզ հետ, խնդրում եմ, այդ լեզվով չխոսել, դա ոչ ոք կուլ չի տալու:
-
31.01.2020|
10:55
Իշխանությունը, Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրակարգի, քննարկվող հարցերի մասին լռելով, ինֆորմացիոն բլոկադայի է ենթարկում ազգին: Զուգահեռ՝ կիրթ Ալիևի երկրպագուն ի լուր բոլորի հայտարարում է ՍԴ հարցում իր նկրտումների մասին, այսպիսով փորձելով քաոսային իրավիճակ ստեղծել երկրի ներսում, շեղել ուշադրությունը Արցախյան հարցից:
-
24.01.2020|
04:43
Մեր ժողովուրդն ապրելու է բարեկեցիկ, պատվով ու մեծ երազանքով: Իմ բաժին առաքելության հետևից գնալու եմ: Հաջողության չհասնելու տարբերակ չկա…
-
17.01.2020|
00:48
Մենք չէինք ունեցել Էլչիբեյի պես խելագար ու կործանարար ազգայնամոլ, Գամսախուրդիայի պես պետականաքանդ, Սաակաշվիլու պես օտարահպատակ, փողկապ ուտող ու հիստերիկ ղեկավար։ Վատ ղեկավար ունեցել ենք, բայց նրանցից որևէ մեկին չի փակցվել «գժի» պիտակ։
-
10.01.2020|
00:24
Առաջին նախագահին մի քրֆեք, որովհետև առաջինները դառնում են վերջին, չնայած ինքը դա էլ չդարձավ։ Ինքը ոչ մի բան չդարձավ։ Նա մնաց որպես առաջին։ Դեբյուտանտ էր էդ մարդը։ Դեբյուտն էլ ձախողվեց։ ՈՒ՞մ հետ չի լինում։ Ներենք երևի։
-
20.12.2019|
00:29
Այսօրվա նիկոլականին եթե երկու-երեք տարի տարի առաջ ասեին՝ Նիկոլը Հայաստանի ղեկավար է դառնալու, կծիծաղեր և մոտավորապես այսպես կասեր՝ «Էդ խեղկատակ լարախաղացն է պակաս։ Նա ամենահետին գյուղում գյուղապետ էլ չի դառնա»...
-
13.12.2019|
00:05
Իսկ Փաշինյանը գիտի՞, թե ով է խնդիր դրել, որ ստեղծվի հանրահայտ Jingle Bells-ը:
Լրիվ Քաջ Նազարի ոճի մեջ է՝ թագավորական հրամանքս է, որ արևը դուրս գա արևելքից ու մայր մտնի արևմուտքում...
-
06.12.2019|
00:18
Տիկին Հակոբյան-Փաշինյան, Շուշին մուղամ-սեգյահ լսելու ժամանցի վայր չէ, Շուշին ազատագրված հայոց Երուսաղեմն Է… Իջևան քաղաքից մի երեսուն-քառասուն կմ որ անցնեք, Ղազախն է։ Ա՛յ, այնտեղ Մեհրիբանի հետ և թեյ կխմեք, և մուղամ կվայելեք։