ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Եվրոպացի «Նոքսի» գալիք սիրախաղերը «իրական Հայաստանում»

Եվրոպացի «Նոքսի» գալիք սիրախաղերը «իրական Հայաստանում»
16.12.2025 | 13:45

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԵՄ-ը պատրաստվում է ուղղակիորեն միջամտել ՀՀ ներքին օրակարգերին՝ բացահայտ ներգրավվածություն ունենալով։ Մասնավորապես, Կալասը հայտարարել է, որ «հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ կանցկացվեն, և մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում․ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար»։

Ըստ էության՝ հստակ կարող ենք արձանագրել, որ նման հայտարարություն վերջին 30-ամյակում ոչ մի եվրոպացի պաշտոնյա երբևէ չի արել, ավելին՝ անթաքույց ցույց չի տվել, թե իրականում ինչ նկրտումներ ունեն նրանք մեր տարածաշրջանում։ Սա նաև անոնս է այն մասին, որ, այսպես կոչված, «փափուկ ուժ» հասկացությունը վաղուց դուրս է եկել օրակարգից։ Եթե առաջ Արևմուտքը փորձում էր տարբեր գրանտների, ինչ-որ անհասկանալի երկար անվանումներ ունեցող կասկածելի ՀԿ-ների ու դրանցում ներառված էպատաժային «սաստավի» միջոցով թեմաներ գեներացնել, ապա հիմա բացով հայտարարում են ՀՀ ընտրություններին աջակցություն ցուցաբերելու մասին։

Սա վկայում է նաև այն մասին, որ արդեն հունվարից լայն թափով ականատես ենք լինելու եվրոպական չինովնիկների այցերին, տարբեր «պատմական» ու «աննախադեպ» ձեռքբերումների մասին հայտարարություններին, «ժողովրդավարության միակ հույս» մրցանակի ձգտելու գործընթացին և նմանօրինակ թանկ «կտերի» հերթական պորցիային։

Կալասի այս հայտարարությունը, բնականաբար, արվում է այն նպատակով, որ Նիկոլն իր ընդդիմադիր սեգմենտին է՛լ ավելի լայն թիրախավորի՝ նրանց բոլորին ներկայացնելով որպես «հիբրիդային պատերազմի ագենտներ», և հենց այդ սոուսով էլ վերջինս մտնելու է նախընտրական պայքարի մեջ։

Եթե մոռացել եք, հիշեցնեմ, որ մյուս տարի՝ մայիսի 5-ին, այսինքն, ընտրություններից մեկ ամիս առաջ, Երևանում անցկացվելու է Եվրոպական համայնքի գագաթնաժողովը, որն անցկացվում է տարեկան երկու անգամ․ ըստ էության՝ հաջորդ տարվա առաջին կեսը անցկացվելու է Երևանում։ Դրանից բացի, անցկացվելու է նաև Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը։

Ստացվում է, որ եվրոպացի լիդերները ընտրություններից առաջ «լցվելու» են Երևան, փողոցներում զբոսնելու, սիրուն-սիրուն սելֆիներ անելու, մարդկանց հորթի դեմքով ժպտալու և ցույց տալու, որ Նիկոլի կողքին կանգնած են։ Բլոտի լեզվով ասած՝ «երկու թզի պոդդերժկա» են տալու, որպեսզի ուզուրպատորը կարողանա վերարտադրվել։

Միանգամից մտովի գնացի 1920 թվական, հիշեցի Անտանտի պետությունների սիրախաղերը Առաջին Հանրապետության հետ, երբ միմյանց հերթ չտալով աջակցության կոչեր ու հրովարտակներ էին հնչեցնում՝ այն դեպքում, երբ թուրքերը փշրելով գալիս էին դեպի Երևան։

Հիշո՞ւմ եք՝ հայտնի ֆիլմում, երբ եվրոպացի Նոքսին տեսնելով, կայարանում տիկնայք հիացած ասում էին՝ «շառման…», մոտավորապես այ էդ նույն վիճակն է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 228

Մեկնաբանություններ