Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Իրանը և Ադրբեջանը խոր հակասություններ ունեն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ

Իրանը և Ադրբեջանը խոր հակասություններ ունեն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ
14.11.2022 | 09:34

Իրանը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանին ու Թուրքիային, որ հանկարծ չփորձեն Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա կիրառել, այլապես ինքը ստիպված կլինի իր զորքը անցկացնել Արաքս գետն ու միջամտել գործողություններին։

Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները սրվում են այն աստիճանի, որ երկու երկրները միմյանց սահմանների մոտ զորավարժություններ են անում, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստան են գալիս ու հստակ հայտարարություններ անում, իրենց հերթին Թուրքիայի, Իսրայելի ու ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Ադրբեջանի օգտին են հայտարարություններ անում' սպառնալով Իրանին։
Այս ամենի ֆոնին հանկարծ Հայաստանի վարչապետը պաշտոնապես հայտարարում է. «Իրանը և Ադրբեջանը սերտ, խորը մշակութային, տնտեսական կապերով կապված երկրներն են, և եթե որևէ բանավեճ կա նրանց միջև՝ եկեք չափազանցությունների գիրկը չընկնենք»։
Հետո էլ, Իրանին չնեղացնելու համար, ավելացնում է. «Իրանը միջազգային և տարածաշրջանային հարցերում շատ կարևոր դերակատար է, մենք շատ սերտ հարաբերույթւոնների մեջ ենք, և մեզ համար կարևոր է մեր հարաբերությունների բնականոն զարգացումը, ու մենք գնում ենք հենց այդ ճանապարհով»։


Ի՞նչ հասկանալ Փաշինյանի այս ուղերձից։ Հստակ մեկ բան. Նիկոլ Փաշինյանի ավազակախումբը չի դիտարկում Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները խորացնելու հնարավորություն և չի ցանկանում դաշնակից լինել Իրանին, չի ցանկանում սեղմել Իրանի մեկնած ձեռքը' գերադասելով «անկողին մտնել» ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ։ Միաժամանակ հայ հանրությանը Նիկոլ Փաշինյանը համոզում է, թե Իրանը Ադրբեջանի բարեկամն է' այդկերպ փորձելով մարդկանց ևս տրամադրել Իրանի դեմ։
Հետո մենք նեղսրտում ենք, երբ Իրանը շնորհավորում է Ադրբեջանին հաղթանակի առիթով։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 17631

Մեկնաբանություններ