Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Չկարողացան հավատափոխ անել՝ լուծարեցին

Չկարողացան հավատափոխ անել՝ լուծարեցին
30.01.2026 | 19:21

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ավելի քան 20 տարի հոգևոր ծառայություն իրականացրած ՀՀ զինված ուժերի Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։

Չկարողացան գնդերեցներին հավատափոխ անել, մասնակից դարձնել կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարին, ուստի բանակում հոգևոր ծառայությունը լուծարեցին։

Սա Իլհամ Ալիևի ու Ալլահշուքյուր Փաշազադեի սրտով է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2152

Մեկնաբանություններ