ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Դատապարտվեցին ցմահ ազատազրկման

Դատապարտվեցին ցմահ ազատազրկման
05.02.2026 | 14:14

Ես, որպես ՀԱՅ, այս ամենը տեսնելով մեծ ցավ եմ ապրում:

Շատերս կարող ենք քննադատել, համակարծիք չլինել նրանց հետ և նրանց կառավարման տարիների հետ, բայց նրանք եղել են Արցախը ազատագրողներն ու կյանք են դրել Արցախում: Լավ են արել, թե վատ՝ դա այլ հարց է, դա մե՛ր հարցն է, և, այո, մեծ ցավ եմ ապրում՝ տեսնելով նրանց Բաքվի դատարանում, Բաքվի բանտերում:

Պետք է գործադրել ամեն ջանք, որ օր առաջ վերադառնան:

Բաքվի դատարանում հրապարակվում է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ հայերի դեմ շինծու գործով դատավճիռը։

Արայիկ Հարությունյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Լևոն Մնացականյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Դավիթ Մանուկյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Դավիթ Բաբայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատապարտվել են ցմահ:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 5409

Մեկնաբանություններ