ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.10.2025 | 22:00
Հավիտենական Տե՛ր,
իմ հոգու լույսի ու կյանքի աղբյուր,
Չեմ դադարում խոնարհվել Քո անսահման Սուրբ ներկայության առաջ:
Ընդունիր տկար հոգուս այսօրվա աղոթքը, մեղմ` իբրև ծաղկի բո՛ւյր, որ բարձրանում է դեպի Քեզ:
Տե՛րիմ,
Իմաստության և գիտության անվերջանալի խորություն,
Թող իմ լեզուն խուսափի դատողությունից ու վիրավորանքից,
Թող իմ աչքերը տեսնեն միայն սերն ու ջերմությունը,
ՈՒ թող իմ ձեռքերն աշխատեն միայն բարիքի ու սիրո համար:
Թող իմ հոգին միշտ որոնի Քո ներկայությունը,
Որպես ապաշխարություն և հոգու նորոգություն,
ՈՒ երբ գիշերն իջնի, թող հանգրվանի Քո անվերջ ողորմության և բարեհաճության մեջ:
Քոնն է լույսը, որ լուսավորում է խավարի ամեն անկյունը,
Քոնն է սիրո անսահման զորությունը, որ բարձրացնում է ընկած հոգիները,
Քոնն է գթասրտությունը, որ սփռվում է ամենքի վրա:
Քոնն է փառքը այսօր, վաղը և հավիտյան:
Ամեն
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ