ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

ՈՒժային հիերարխիայի «ոսկե» կանոնը

ՈՒժային հիերարխիայի «ոսկե» կանոնը
06.04.2025 | 08:10

Ուժային սկզբունքներով ու հարաբերություններով ապրող ու մեկը մյուսի նկատմամբ հաղթանակի ձգտող աշխարհում գործում է «նպատակներն արդարացնում են դրանց հասնելու ցանկացած միջոց» կանոնը։

Իրական ու իրագործելի նպատակներից սկսած մինչև երազայինները բոլորն ունեն, բայց բոլորը չունեն միջոցներ, ուժ ու հզորություն դրանց հասնելու համար։

Նման սկզբունքներով առաջնորդվող մրցակցային պայքարում ամենահզորները ձգտում են գրավել հնարավորինս ավելի գերիշխող դիրք մյուս հզորների նկատմամբ՝ իրենց ամենակարող իշխանությամբ, հարստությամբ և փառքով։

Ավելի թույլերը, եթե հակասություններ չունեն իրենց նպատակների ու դրանց հասնելու միջոցների միջև, բավարարվում են ավելի համեստ իշխանությամբ, հարստությամբ ու փառքով։

Ինչքան ավելի են փոքրանում նպատակներին հասնելու հնարավորությունները, այնքան ավելի քչով են բավարարվում իրենց տեղը ուժային հիերարխիայում իմացողները։

Թույլերի մեջ լինում են նաև այնպիսիները, որոնք, չունենալով միջոցներ ու հնարավորություններ և չիմանալով իրենց իրական տեղը արևի տակ, ձգտում են ինչ-որ երազային ու ոչ իրական նպատակների։

Նույն օրինաչափությունները գործում են մարդկային համակարգերի ուժային հիերարխիայի բոլոր մակարդակներում, այդ թվում նաև՝ մարդկային հարաբերությունների ոլորտում։

Նշված բոլոր մակարդակներում իշխանություն ու հարստություն չունեցող թույլերի ձգտումների համար մնում է միայն իրենց եղած կամ չեղած փառքով ուրիշներին «հաղթելու» ձգտումը, որպես միակ հնարավոր նպատակ։

Թվացյալ փառքի դեպքում էլ այդ ձգտումը ժամանակի հետ վերածվում է մարմաջի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4205

Մեկնաբանություններ