Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
15.08.2008 | 00:00

По сравнению с Бубликовым
(ՀԱԱԳԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ)

Համաժողովրդական շարժման դիտարկմամբ՝ այսօրվա դրությամբ Միլոշևիչի համեմատ Ռ. Քոչարյանի գործերը լավ են:
***
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՐԳԸ ԵՐԿՐԻ ՎԻՃԱԿԻ ՇՈՒՐՋ
Մեր շարքերը կույր են, կույր են …
***
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԲԱՐԴ ՀԱՐՑ
Օրերս պարզվեց, որ Հայաստանի օլիմպիական հավաքականի թալիսմանն առյուծն է: Հետաքրքիր է՝ իսկ եթե Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը ոչ թե Գագիկ Ծառուկյանը լիներ, այլ Հովիկ Աբրահամյանը, ո՞րն էր լինելու մեր օլիմպիական հավաքականի թալիսմանը:
***
ԿԽՍՏԱՆԱՆ
Ասում են՝ փաստեր ուսումնասիրող հայ-թուրքական հանձնաժողովն ուսումնասիրելու է նաև մարտի 1-ի դեպքերի փաստերը:
***
ՎԱԽՏՆ Ա
Ըստ հարկային ծառայության տվյալների՝ ոնց որ թե Լֆիկին ուզում են լֆուկ անել:
***
ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
«Հայֆիլմ»-ից հայտնում են, որ այս օրերին դաշնակցությունը նախապատրաստվում է «Երբ գալիս է Աբդուլլահ Գյուլը» նոր գեղարվեստական կինոնկարի նկարահանմանը:
***
ՍԵՔՍՈՒԱԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ըստ սեքսապաթոլոգների՝ Հայաստանում հեղափոխական իրավիճակ է. ներքևներն ուզում են, վերևները չեն տալիս:

Դիտվել է՝ 17861

Մեկնաբանություններ