Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Քրիստոնեության ու Հայկականության միախառնման ինքնատիպ «ժամադրավայր»

Քրիստոնեության ու Հայկականության միախառնման ինքնատիպ «ժամադրավայր»
22.06.2025 | 21:24

Մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին նման է մի նվիրական զարդատուփի, որին սովոր ենք մանկուց, որը դրված է մի հեռու անկյունում, ու այնքան սովորական է թվում, որ հաճախ ուշադրություն չի գրավում։ Համեստաբար սպասում է այն օրվան, երբ ինչ-ինչ պատճառով կհետաքրքրվենք իրենով, կբացենք զարդատուփը, մեկ առ մեկ կուսումնասիրենք գանձերը, կփորձենք հասկանալ դրանց խորքում առկա խորհուրդները։

Այս տարի ես ինձ համար բացահայտեցի մեր Մայր Եկեղեցու տոնացույցում դարեր ի վեր տեղ գտած «Արարատեան շաբաթ»-ի շրջանը, դրա օրերից յուրաքանչյուրի իմաստը, տոնացույցում հատկապես Հոգեգալստյանը հաջորդելու խորհուրդը։

Դարեդար հղկվելով, այս շքեղ շրջանն իրենից ներկայացնում է Քրիստոնեության ու Հայկականության միախառնման մի ինքնատիպ «ժամադրավայր»։

Ինչպե՞ս Սբ. Հռիփսիմեն զոհ գնաց Տրդատ թագավորի չար ցանկություններին, ինչպե՞ս Սբ.Գայանեն գոտեպնդեց Հռիփսիմեին՝ լավ իմանալով, որ դրա համար վճարելու է իր կյանքով, ինչպե՞ս Հայաստանում հայտնվեցին Հովհաննես Մկրտչի ու Աթանագինե եպիսկոպոսի մասունքները, ինչու՞ ստիպված եղան Սբ. Գրիգոր Լուսավորչին ազատել զնդանից, ինչպե՞ս եղավ Էջ-Միածնի հիմնումը… Այս ամենը տեղ է գտել «Արարատեան շաբաթ»-ի ծիսակարգում՝ որպես Հայոց Դարձի խորախորհուրդ պատմություն։

ՈՒ ահա հունիսի 22-ը շաբաթն ամփոփող ու ամբողջացնող օրն է՝ Կաթողիկե Սբ.Էջմիածնի տոնը։ Բնականաբար, այս օրը շատ ցանկալի է այցելել Մայր Աթոռ, մասնակցել Պատարագին, հաղորդվել ի երկրպագություն հավատացյալների՝ գանձարանից դուրս բերվող Գրիգոր Լուսավորչի, Սահակ Պարթևի, Գրիգոր Նարեկացու, Ցեղասպանության սրբադաս զոհերի ու մյուս սրբերի մասունքներին՝ մեր Սուրբ Եկեղեցու զարդերին:

Ես անպայման գնալու եմ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2150

Մեկնաբանություններ