Մեծ հաշվով, պետք է շնորհակալություն հայտնել և´ Սոլովյովին, և´ Ֆիդանին: Կասեք ինչու՞: Որովհետև նրանք, ի վերջո, գոնե փորձեցին հասկացնել հայ հանրությանը, որ Հայաստանում ընտրություններով ոչինչ չի որոշվում:
Հասկացա՞վ հանրությունը, թե՞ չհասկացավ: Կարծում եմ` չհասկացավ:
Ցավոք, «ի՞նչ եք կարծում, Նիկոլը կանցնի՞» հարցը հայ հանրության ամենահանրահռչակ օրակարգում մնաց: Նույնիսկ` Սոլովյովի և Ֆիդանի հայտարարություններից հետո:
Այո´, հանրություն, Նիկոլը կանցնի, քանզի այդպես են ցանկանում Սոլովյովն ու Ֆիդանը: Իսկ դու` հանրություն, պատրաստվիր հերթական ընտրությունների և հերթական հիասթափությանը, քանզի այդպես էլ չգիտակցեցիր քո դերն ու նշանակությունը: Եվ, ուրեմն, սահմանափակվիր Սոլովյովի և Ֆիդանի միջև ընտրությամբ:
ՀԳ1. Սովորաբար, Հայաստանում համապետական ընտրություններին մասնակցում է ընտրողների 50-60%-ը:
ՀԳ2. Սոլովյովն ասել է, որ «Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, և Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաև՝ Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա»։
Ֆիդանն ասել է, որ «2026–ի հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու, որոնք այս գործընթացի մի կարեւոր հատվածն են լինելու։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ սոցհարցումներով Փաշինյանը առաջատար է։ Այս հարցում աջակցում են նրա կառուցողական դերակատարությունը։ Անհրաժեշտ է, որ այդ գիծը, այս կամքը շարունակվի»:
Կարեն Հեքիմյան