«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Եվրոպան եվրոպացիների համար է

Եվրոպան եվրոպացիների համար է
02.05.2026 | 11:23

Որքան հասկանում եմ, Եվրոպան Հայաստան է գալիս: Շատերն ուրախ են: Սակայն, նրանք մոռանում են, որ Եվրոպան միայն Լուվրը, Կոլիզեումը, Լա Սկալան, ՄԻԵԴ-ը և Եվրախորհրդարանը չէ: Եվրոպան դա «Վեոլիա Ջուր» չգիտեմինչն է, Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանությունն է, մարդասպանին ներող Հունգարիան է, հայազգի սորոսականներն են:

«Վեոլիա»-ն Ֆրանսիայում իրեն երբեք այնպես չէր պահի, ինչպես պահում է Հայաստանում: Նույնը` Գերմանիայի դեսպանությունը, Հունգարիան, Սորոսը: Ստացվում է` Եվրոպայի համար խնդիրը Հայաստանի նման պետություններն են, որտեղ Եվրոպան իրեն լրիվ այլ տեսանկյունից է ներկայացնում: Այլ կերպ ասած` Եվրոպան հասկացնում է, որ այն միայն եվրոպացիների համար է:

Մյուս կողմից` արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը եվրոպացի է, կամ մեզանից ո՞ր մեկն է եվրոպացի: Ավելին` նույնիսկ մերձբալթյան և արևելաեվրոպական պետությունների բնակիչները դեռ եվրոպացի չեն:

Իսկ մենք պատրաստվում ենք Emmanuel Macron-ին դիմավորել արդեն երկու օր բնակարաններում չունենալով և ոչ մի կաթիլ ֆրանսիական «Վեոլիա»-ի մատակարարված ջրից:

Հ.Գ. 2023թ օգոստոսի 11-ին «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի տնօրենը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի (Ambassade de France en Arménie) հետ քննարկել է «ոլորտի մարտահրավերներն ու Հայաստանի իշխանությունների հետ միասին դրանց արձագանքելու միջոցները» և, ըստ այդմ, Ֆրանսիան հաստատել է «Վեոլիա»-ի ՝ Հայաստանում ֆրանսիական առաջատար ներդրողի կարգավիճակը՝ դրանից բխող հետևանքներով:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 4086

Մեկնաբանություններ