Շուրթերի մեջ էր պարպել եդեմի
Սերակարոտը` հեռու՜, ծիրկաթնո՜տ:
Հուզում էր տեսել, քամում էր մոլի
Կրքալարերի հևքը նվաղկոտ։
Օդում թանձրացել, կախվել էր մթնից
Քրտնածոր հյուլեն սերաարարման:
Տարփանվել կուզեր մեկեն ու նորից,
Եվ վաղուց չկար ո´չ չափ, ո´չ` սահման...
Վայրագ գգվանքից` մեջքը մահիկվել,
Տավիղ էր ասես` վաղուց չպրկված:
Խենթ սիրահարը, ձեռքը երկարել,
Անզուսպ լարում էր ամեն մի նոտան:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Ասում են...
Տարածաշրջանային
Ղազախստանից ներկրվող ցորենի ինքնարժեքը Փոթիով ներկրվող ցորենի ինքնարժեքից դժվար թե ցածր լինի
Ցորենը Հայաստան է մտել ոչ թե Ադրբեջանից՝ հայ-ադրբեջանական սահմանով, այլ՝ Ղազախստանից Ադրբեջան, այնտեղից՝ Վրաստան, հետո նոր՝ Հայաստան:Բացառված չէ, որ նախկինում ցանկացած ապրանք կարող էր որևէ երկրից մտնել Ադրբեջան, հետո՝ Վրաստան, այնուհետ՝ Հայաստան: Ընդամենը Ադրբեջան մտնելիս այն պիտի ձևակերպվեր որպես Վրաստանի համար նախատեսված բեռ...
Սոցցանցային գրառումներ
Բաժնի բոլոր նորությունները »
«Իրատես» թերթի արխիվից
Բաժնի բոլոր նորությունները »
Ծաղրանկարչի կսմիթ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am