Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Առատություն

Առատություն
24.05.2012 | 00:34

Մայիսի 24

Աշխարհը այդպես էլ չի տեսնում ձեր ներաշխարհի մեջ կատարված փոփոխությունները: Տեղյակ չէ ձեր սրտացավերին ու նեղություններին, ձեր շահած պատերազմներին, հաղթանակներին ու դժվարություններին:
Բայց դուք երկուսդ էլ շնորհակալ եղեք, որ կա այդ մասին իմացող Մեկը: Մեկը, որ հաշվի է առնում ամեն մի տագնապ, ճիգ ու գլխացավանք:
Քանի որ դուք հենց այնպես լսողներ չեք միայն, պետք է ճանաչեք տագնապի ու նեղության մատնված այն հոգիներին, որոնց մասին տեղեկացնում եմ ձեզ, որպեսզի անպայման օգնեք նրանց: Երբ դուք օգնում եք, այդ ժամանակ դուք էլ եք օգնություն ստանում. և այդպես ձեր օգտակարության շրջանակը շարունակ մեծանում ու ընդարձակվում է:
Ընդունեք, որ դուք Իմ աշակերտներն եք ու մասնակից եք հինգ հազարի կերակրմանը. և ահա Ես ձեզ տալիս եմ ուտելիք, և դուք բաժանում եք. և այդպես շարունակ: Երբ ձեզ մոտ այդչափ քիչ հաց ու ձուկ կա, դուք կարող եք ասել. «Մենք միայն մեր կարիքները բավարարելու չափով ունենք»: Միայն Իմ օրհնությունը չէր, որ հացը բազմացնելու հրաշքը կատարեց, այլ նաև Իմ աշակերտների բաշխելը:
Դուք էլ ձեր էության մեջ զգացեք, որ առատորեն տրված է ձեզ անհրաժեշտը, ինչպես անապատի մեջ կերակրվողները զգացին:
«Նրանք բոլորն էլ կերան ու կշտացան»: Մինչև անգամ կտորտանքներ ավելացան:
Ես տալիս եմ ձեզ բաց ձեռքով ու բաց սրտով: Հիշեք ձկների վտառը: Նավն ընկղմվելու, իսկ ուռանները պատռվելու աստիճան լցվեցին Իմ տված ձկներով: Ձեր մտքից հանեք ամեն տեսակի սահմանափակում, երբ հարցը Իմ տալուն է վերաբերում:
Առատությունն Աստծո բաշխելու ձևն է: Դարձյալ կրկնում եմ. հանեք ձեր մտքից Ինձ սահմանափակող ամեն մի մտածում: Տեղատարափներ ստացեք և ձեր հերթին ուրիշների վրա առատորեն տեղացեք:

Դիտվել է՝ 1924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ