ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Թատրոնում «խելառներ են», ովքեր չեն աշխատում իրենց աշխատավարձին համապատասխան»

«Թատրոնում «խելառներ են», ովքեր չեն աշխատում իրենց աշխատավարձին համապատասխան»
11.11.2013 | 17:19

«Դպրոցներին արգելված է թատրոն գալը: Նրանց մուտքը թատրոն չի խրախուսվում: Այսօր, չունենալով դպրոցական տարիքի հանդիսատես, մենք չենք կարող ձևավորել վաղվա մեր հանդիսատեսին: Այդ երեխաներն են, չէ՞, որ պետք է մեծանան ու դառնան մեր թատրոնի արժանի հանդիսատեսը: Եթե այսօր չսերմանենք նրանց մեջ թատրոնի նկատմամբ սեր, վաղը լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու: Դրանով մենք հարված ենք հասցնում թատրոնին, ո՞վ է վաղը թատրոն գալու: Կարելի է հասկանալ մի պարզ բան` առանց հանդիսատես թատրոն չկա»,-խոսելով թատրոնի նկատմամբ հասարակության անտարբերության մասին, ասաց Մայր թատրոնի դերասան, ռեժիսոր Տիգրան Գասպարյանը:

Տարվա կտրվածքով Սունդուկյանի թատրոնը ցուցադրում է 100-110 ներկայացում: Բայց քանի որ այս տարի թատրոնը նշում է իր 90-ամյակը և այդ առիթով դերասանների զբաղվածությունը շատ մեծ է, ուստի նախորդ տարիների համեմատ այս տարի ցուցադրվել է 80-85 ներկայացում: «Պատրաստվում ենք հոբելյանական երեկոյի: Այս տարի մեր ժամանակը հիմնականում գնում է փորձերի վրա, այդ առումով շատ զբաղված ենք: Ամեն ինչ անում ենք, որպեսզի պատշաճ ներկայանանք մեր հանդիսատեսին»:

Թատրոնը երկու տարվա ընթացքում հինգ բեմադրություն է ներկայացրել: Ինչպես թատրոնի ռեժիսորն է փաստում` անձնակազմը աշխատում է սիրով ու նվիրվածությամբ և ջանում է ապահովել բարձր որակ. «Մենք «Ջոն արքա» տարանք Շեքսպիրի հայրենիք և լավ «դաս տվեցինք»` ապացուցելով, որ ցածր աշխատավարձը ստեղծագործական որակի վրա չի ազդում»,-նշեց Մայր թատրոնի ռեժիսոր Տիգրան Գասպարյանը` հավելելով, որ թատրոնում «խելառներ են», որոնք չեն աշխատում իրենց աշխատավարձին համապատասխան:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ