ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Մայքլ Ջեքսոնի երկրպագուները փոխհատուցում կստանան երգչին պատճառված բարոյական վնասի համար

Մայքլ Ջեքսոնի երկրպագուները փոխհատուցում կստանան երգչին պատճառված բարոյական վնասի համար
12.02.2014 | 13:57

Ֆրանսիայում Մայքլ Ջեքսոնի երկրպագուները դատարանի որոշմամբ փոխհատուցում կստանան երգչի մահվամբ պատճառված բարոյական վնասի համար: Այդ որոշումը փետրվարի 11-ին կայացրել է Օռլեանի դատարանը:

Դատավորը հաստատել է, որ Ջեքսոնի չկանխամտածված սպանության մեջ մեղավոր ճանաչված բժիշկ Կոնրադ Մյուրեյը պետք է մեկական եվրո վճարի երգչի հինգ երկրպագուներին: Ըստ Sud-Ouest թերթի, հայցվորների փաստաբանը նշել է, որ սա պատմության մեջ առաջին նախադեպն է, երբ երկրպագուներն իրենց կուռքի մահվան արդյունքում ստացված բարոյական վնասի համար փոխհատուցում են ստանում: Նման որոշման համար կարևորվել է երկրպագուների` Ջեքսոնին անձամբ չճանաչելու փաստը:
Հայցով դատարան դիմել են Ջեքսոնի 34 երկրպագուներ, սակայն նրանցից փոխհատուցում շնորհել են միայն 5-ին, ովքեր կարողացել են «վկայությունների և բժշկական տեղեկանքների» օգնությամբ ապացուցել վնասի առկայությունը:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականին, 50 տարեկան հասակում, պրոպոֆոլի չափից մեծ դոզա ընդունելու հետևանքով: 2011-ին դատարանը գտել էր, որ երգչի մահվան պատճառը նրա բժշկի` Կոնրադ Մյուրեյի անփութությունն է, որը ի դեպ դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2013 թվականի հոկտեմբերին, սակայն, նրան նախատեսված ժամկետից շուտ ազատ արձակեցին` բանտի գերբնակեցման և նրա լավ վարքի համար: Ավելի վաղ, ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է Ջեքսոնի ընտանիքին փոխհատուցել երգչի չկայացած համերգի համար:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ