ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աշակերտների թիվն աճում է

Աշակերտների թիվն աճում է
01.09.2017 | 15:43

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի («ՃՇՀԱՀ») Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է, որի հիմքում իրականացվող կրթության որակի անընդմեջ բարձրացման քաղաքականությունն է։
2017-2018 ուսումնական տարում եղել է 450 դիմորդ, որոնցից մրցույթով անցել են 300-ը։
2016-2017 ուսումնական տարում դիմել է 350 դիմորդ, մրցույթով անցել են 330-ը։
2017- ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշակերտների ընդհանուր թիվը կազմում է 737։
«Մեր դպրոցի և համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսուցչական կազմը ուսումնական ամբողջ տարվա ընթացքում կլինի ձեր կողքին, ձեզ կօգնեն ոչ միայն փոխանցելով իրենց գիտելիքները, այլև օգտակար կլինեն իրենց խորհուրդներով։ Հետագայում, կյանք մտնելով, դուք կզգաք այդ ստացած կրթության և փոխըմբռնման կարևորությունը։ Մեր համալսարանը միշտ լինելու է ձեր կողքին, և ընդունելությունների ժամանակ նախապատվությունը տրվելու է մեր դպրոցի շրջանավարտներին։ Մինչ մենք և մեզնից հետո էլ այս համալսարանի շրջանավարտներն են կառուցել և կառուցելու են մեր քաղաքները»,- շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին` սեպտեմբերի 1-ին ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը։


ՃՇՀԱՀ-ի՝ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտները ավանդույթի համաձայն ուսումնական առաջին օրը դիմավորեցին իրենց համերգային ծրագրով։ 84-ամյա պատմություն և ավանդույթ ունեցող դպրոցը ՃՇՀԱՀ-ին փոխանցվեց որպես հենակետային դպրոց 2013-ին։ Դպրոց, որն իր պատմության ընթացքում տվել է այնպիսի շրջանավարտներ, որոնք հետագայում գիտական, մշակութային և քաղաքական դաշտում կերտել են Հայաստանի ապագան։ Այդ երախտավորներից մեկն էլ քաղաքական ականավոր գործիչ, 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր։

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ