Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.09.2019 | 00:03

Թող Մխի­թա­րիչ

Հո­գիդ սի­րա­ռատ,

Գտ­նի ինձ մահ­ճում` մեղ­քից չո­րա­ցած,

Տուր ինձ մահ­վա­նից մեծ ա­զա­տագ­րում,

Տուր ինձ բար­բա­ռել.

-Շնոր­հա­ռատ Տեր, Քեզ մեծ գո­հու­թ­յուն`

Բո­լոր ինձ տված ցա­վե­րի հա­մար,

Դառ­նու­թ­յան հա­մար,

Որ կքում բե­րին, նաև խո­նար­հում:

Ծած­կի՜ր ինձ Քեզ­նով,

Ա­պա­վեն ե­ղիր,

Քեզ եմ հու­սա­ցած, լոկ Քեզ եմ փնտ­րում, Տե՛ր իմ սի­րա­սուն:

Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 3024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ