Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.05.2020 | 00:05

Սա­րե­րից է գա­լու մեր փր­կու­թ­յու­նը...
Նրանք ար­ձակ­ված գառ­նուկ­նե­րի պես,
Գի­նու ու հա­ցի ա­վե­տիս­ներն են
բա­ժա­նում ան­վերջ,
ՈՒ ձյու­նե ա­հեղ-վես բար­ձունք­նե­րից
Մրմն­ջում սի­րով.
-Որ­դին Աստ­ծո ձեր մեջ է ար­դեն,
Նար­դոս­նե­րով լի սր­վակ­ներ հե­ղեք
նրա ոտ­նե­րին,
Ա­պաշ­խա­րան­քի ու դար­ձի խոս­քեր
լուռ շշն­ջա­ցեք:

Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 4562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ