Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ես ամաչում եմ

Ես ամաչում եմ
04.02.2025 | 20:44

Շատ ավելի զարմանալի են Նիկոլի «պատանդ» թիմակիցներն ու վարձու քարոզիչները, որ այսքանից հետո դեռ փորձում են ծիծաղելի տարբեր փաստարկներով հիմնավորել նրա աղետաբեր քաղաքականությունը:

Նիկոլն ու իր քարոզիչներն իրականում ընդամենը մի ծանրակշիռ փաստարկ ունեն. իր գործած տիեզերական մասշտաբի հանցանքներից հետո, եթե նա շարունակում է մնալ իշխանության ղեկին, ուրեմն ովքե՞ր եք դուք՝ ընդդիմադիրներդ:

Ես այս հարցից անկեղծորեն ամաչում եմ:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2490

Մեկնաբանություններ