Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Եռաբլուրում յուրաքանչյուր թերթիկ աղոթքի մի խոսք է, երբեք չդադարող պատմության մի մասնիկ

Եռաբլուրում յուրաքանչյուր թերթիկ աղոթքի մի խոսք է, երբեք չդադարող պատմության մի մասնիկ
22.05.2025 | 11:23

Երեկ նկատեցի, որ Եռաբլուրում ծաղիկներն առանձնահատուկ շքեղությամբ են ծաղկում։

Եռաբլուրի շոգն ու փոթորկոտ քամին շատերին է ծանոթ, ու թվում էր, թե այնտեղ ոչինչ չի կարող աճել։

Բայց աճում է, անգամ՝ ծաղկում։

Այնպես են ծաղկում, ասես էլ երբեք չեն ծաղկելու։

Եռաբլուրը պարզապես վայր չէ։

Եռաբլուրում հող է, որը կլանել է հերոս հայորդիների արյունը, մայրերի արցունքներն ու վերջին հույսը:

Եվ գուցե այդ պատճառով են նրանք ծաղկում այնպես բուռն, որ կարծես պայքարում են հենց մոռացության դեմ։

Եռաբլուրում լռություն չկա։ Այնտեղ հողն է խոսում։

ՈՒ նրա ձայնը կա յուրաքանչյուր ծաղկի մեջ, յուրաքանչյուր թերթիկի մեջ։ Եվ յուրաքանչյուր թերթիկ աղոթքի մի խոսք է, երբեք չդադարող պատմության մի մասնիկ։

Եռաբլուրում ծաղիկները զարդարանք չենք։

Նրանք վկայություններն են...

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Տեսանյութը`

https://www.facebook.com/watch?v=1445197306502782

Դիտվել է՝ 1638

Մեկնաբանություններ