ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.10.2025 | 22:00
Ամենակալ Տեր,
Քո ներկայությամբ սկսում եմ այս օրը`
Լցնելով սիրտս հավատով ու վստահությամբ։
Ամեն ինչ, որ մտնում է իմ կյանք, թող դառնա օրհնություն,
Թողիմ աչքերը տեսնեն գեղեցկությունը քո բոլոր ստեղծագործություններում։
Խնդրում եմ, Տե՛ր,
Լցրու սիրտս քո խաղաղությամբ, որ գերազանցում է ամեն բան,
Հեռացրու մտքերիս խավարն ու վախը,
ՈՒ զորացրու ինձ քո Սուրբ Հոգով, որ չարի փորձության մեջ չընկնեմ։
Տե՛ր Հիսուս,
Օրհնի՛ր այս օրը, որ սկսում եմ Քո անունով,
Թող այն լի լինի բարիքներով ու պտղաբերությամբ։
Եվ իմ հոգին միշտ հիշի, որ Դու ես
Սկիզբն ու վախճանը, կյանքն ու փրկությունը։
Քանզի Քոնն է փառքը և զորությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3712

Մեկնաբանություններ