08.04.2016|
00:45
Այսպիսով, նկատելի է PYD ղեկավարության խորքային մտադրությունների և անկախության հանրաքվե անցկացնելու իրաքյան քրդերի ցանկության համահունչ լինելը։ Եվ դա դեռ ամենը չէ։ Նշված իրադարձություններն ու նախադրյալները համադրելով այն բանի հետ, ինչ տեղի է ունենում Թուրքիայի քրդաբնակ տարածքներում, շատերն աշխարհում արդեն տագնապով հիշում են, որ քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները տարածաշրջանային մասշտաբի պատերազմ են։