ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Միշտ էլ ժամանակ գտնում ենք ժամանակ կորցնելու համար

Միշտ էլ ժամանակ գտնում ենք ժամանակ կորցնելու համար
03.06.2025 | 19:39

Եթե արդեն ծնվել ես, անիմաստ ա լացելը, ղժժալը՝ քեզ ոչ ոք հետ չի վերցնի։ Ու էդ ի՜նչ սովորություն ա՝ ղժժալ։ Երբևէ տեսել ե՞ս նորածին հորթուկը ղժժա, կամ նապաստակը, կամ դելֆինը։ Չէ՛, լուռ, հանգիստ, իրանց համար՝ ծնվում են ու ընդունում իրանց դատավճիռը, որ կոչվում ա կյանք։ Մենակ մարդն ա բողոքավոր ծնվում՝ մուննաթով։

Հասկանալի ա՝ էս աշխարհը դրախտ չի, բայց ապրել կարելի ա։ Շատ բան քեզնից ա կախված։ Օրինակ՝ հենց քեզնից ա կախված՝ քո կյանքն անախորժություններո՞վ լցված կլինի, թե՞ ախորժություններով։ Իրականում՝ դրանք նույն բանն են՝ անախորժությունը հակառակ կողմից ախորժություն ա՝ պետք ա ճիշտ նայել իմանաս, ավելի շուտ՝ ուզենաս։ Իսկ բախտը երբեք առաջինը չի ժպտում։ Մի՛ նստի ու սպասի, սովորի՛ ինքդ ժպտալ բախտին։ Ընդհանրապես՝ ժպտա՛լ սովորի, որ աշխարհում քո մարմնավորած փոփոխականը ոչ թե մինուս, այլ պլյուս լինի։

Քո դարը քո համար բազմաթիվ աղմկոտ խաղալիքներ ա պատրաստել, որոնք քեզ կօգնեն խլացնել լռության ձայնը։ Բոլորն են վախենում լռությունից, ու ամեն մարդ իր ձևով ա պայքարում լռության դեմ։ Դու մեծ ընտրություն կունենաս՝ չես զգա ժամանակի ծանր շունչը՝ թեթև կվատնես տարիներդ։ Մենք միշտ էլ ժամանակ գտնում ենք ժամանակ կորցնելու համար։ Էդ հետո ենք հետ նայում ու ասում՝ էս ի՜նչ արագ անցավ կյանքը։

Ու իմացի՛, անկախ նրանից, թե ինչքան հարազատներով ու ընկերներով կշրջապատես քեզ, դու միշտ մենակ ես լինելու՝ մենակ՝ քո կյանքի հետ, մենակ՝ քո ճշմարտության հետ, մենակ՝ քո մանկության հետ։ Ու մենակ ես որոշելու քո ճակատագիրը։ Ճակատագիրը վեկտորական մեծություն ա, ու վեկտորի ուղղությունը միշտ ինքդ ես տալիս։ Դու՛ ես քո կյանքի նավավարը։ Բայց շատ բեռ մի՛ հավաքի, դժվար կլինի քայլելը։ Չէ՞ որ կրիան դանդաղաշարժ չի, բեռն ա ծանր։

Ու ինչքան էլ աղմուկով լցնես կյանքդ, մեկ ա՝ երբեմն սև մտքերից էլ չես խուսափի, դրանք՝ ոնց էլ լինի, գալիս են ժամանակ առ ժամանակ։ Ոչինչ, դրանք էլ են պետք։ Վտանգավոր ա, երբ չես նկատում դրանք։ Հա՛, սև մտքերը երբեմն ալբինոս են լինում։ Ա՛յ, դրանցից պետք ա խուսափել։ Սպիտակ են, բայց սև մրուր են թողնում հոգում, որը ոչ մի բանով չի մաքրվում։ Մենակ՝ մտքովդ անգամ չանցնի հանձնվել։ Մտքերը գալիս-գնում են, իսկ դու մնում ես։

Դու ազատություն կունենաս ընտրելու քո ուզած անազատությունը ու կապրես կյանքդ՝ խուսանավելով քեզ տրված անազատության նեղ միջանցքում։ Բայց ընտրություն միշտ կունենաս։ Դու մարդ ես, իսկ մարդը երկու մասից ա բաղկացած՝ լավ ու վատ։ Փորձի՛ քայլել քո լավ մասով, հեռու՛ մնա վատ մասից։ Որովհետև եթե մեկին վիրավորես, հոգուդ վրա մի սպի կավելանա, իսկ եթե օգնես՝ մեկ զրո՝ հօգուտ հոգուդ։

Ու հաստատ կյանքում թուլության պահեր էլ կլինեն։ Կյանք ա՝ բոլորի հետ ա պատահում։ Բաներ կանես, որոնց համար հետո կամաչես, կամ խիղճդ կտանջի։ Բայց կարևորը... Գիտե՞ս, ամենակարևորը՝ որ մարդ մնաս։ Հասկանում եմ՝ մարդ մնալը դժվար ա, շատ դժվար։ Ամենադժվարը մարդկանց մեջ մարդ մնալն ա, բայց, դե, դրա համար էլ մարդ ա կոչվում։ Մարդը դժվար կոչում ա, բայց պիտի փորձես։

Եթե հարցնես՝ ինչի համար, չեմ էլ իմանա՝ ինչ ասեմ։ Երևի, մի տեսակ, ուրիշ ձևի հանգիստ ես լինում։ Դու դա չես հասկանա, մինչև չզգաս, իսկ երբ զգում ես, մտածում ես՝ երևի արժեր սրա համար մարդ մնալ։

Որովհետև վերջում՝ ամենավերջում, գալիս ա էն պահը, որը շատ կարևոր ա, ավելի կարևոր, քան քո ապրած ամբողջ կյանքը։ Հավատացյալները դրան դատաստան են ասում, անհավատները ոչ մի բան չեն ասում, բայց էլի ապրում են Էդ պահը՝ առանց դրա չի լինի...

Ու մի՛ ղժժա, ի սեր Աստծո, մի՛ ղժժա...

Բարով ես եկել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3084

Մեկնաբանություններ