Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Ապահովություն

Ապահովություն
15.09.2025 | 21:59

Սեպտեմբերի 16

Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն, արդարությունը անդորրություն պիտի հաստատի, հույս ունեցողները հավիտյան պիտի մնան: Ես. ԼԲ. 17

Այդ Իմ Խաղաղությունն է, որ, իբրև խաղաղահոս գետ, անցնում է ձեր կյանքի չոր ու ամայի ավազուտների միջով: Այդ հարահոս գետը անցնելով` աճեցնում է կյանքի ծառ ու ծաղիկ և պտղաբերումի կենսաուժ տալիս:

Հաջողությունը արդյունք է խաղաղությամբ կատարված աշխատանքի: Միայն այս կերպ աշխատանքը կարող է ավելի արդյունավետ դառնալ:

Շտապողականություն մի մտցրեք ձեր ծրագրերի ու գործերի մեջ: Դուք ոչ թե ժամանակի, այլ հավիտենականության մեջ եք ապրում: Անտեսանելիի մեջ է ծրագրվում ձեր կյանքի ապագան:

Բնակվեք Իմ մեջ, իսկ Ես` ձեր մեջ, որպեսզի կարողանաք առատ պտուղ տալ: Հանդարտ եղեք. ձեզ ապահով զգացեք, հանգիստ մնացեք: Ոչ թե շնչասպառ վազք, այլ` խաղաղ Սեր: Անհանգստության փոխարեն խաղաղություն ունեցեք: Ոչինչ մի արեք հախուռն կերպով: Ամեն ինչի մեջ եղեք Վճռական և Ազդու: Սերմանեք աղոթքով, ոռոգեք վստահությամբ, ծաղիկ ու պտուղ տվեք Ուրախությամբ:

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ